Մոծակներից պաշտպանվելու լավագույն 10 խորհուրդները, որոնք կօգնեն յուրաքանչյուրին

Խուսափեք «սուր» հոտերից․

Մասնագետների կարծիքով՝ մոծակները սիրում են սուր հոտեր, այնպես որ մոռացեք օծանելիքի, մարմնի անուշաբույր յուղերի, հոտազերծիչների և լաքերի մասին: Բացի այդ, այս միջատները հիացած են քրտինքի հոտով: Հետևաբար, ամռանը մարդու լավագույն «ընկերները» հիգիենան և թարմ հագուստն են:

Հագեք բաց գույնի հագուստ․

Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը ընտրել բաց գույնի հագուստ, որն ընդգրկում է ամբողջ մարմինը՝ ներառյալ ձեռքերը, ոտքերը և պարանոցը: Հիշեք, որ մուգ գույները մոծակները ընկալում են որպես պոտենցիալ խորտիկ: Այս թեմայի շուրջ նույնիսկ ուսումնասիրություններ կան, որոնք ասում են, որ այս միջատների համար առավել գրավիչ գույնը կապույտն է:

Բացառեք ալկոհոլը․

Եթե հանկարծ որոշեք  բնության գրկում   ալկոհոլ օգտագործել, ապա դա իսկույն կդառնա մոծակների համար վստահ ազդանշան, քանի որ ալկոհոլը մարմնին ստիպում է ավելի շատ ածխաթթու գազ արտանետել, ինչը միջատները այնքան շատ են սիրում:

Ռեպելենտը բավականին արդյունավետ է․

Մասնագետները խորհուրդ են տալիս մարմնի բաց մասերը բուժել մոծակների դեմ քսուկներով: Այնուամենայնիվ, դրանց պարագայում պետք է հիշել, որ ամեն ինչ անհատական է: Ոմանց համար   կարող են անօգուտ լինել: Լավագույն են այն  միջոցները, որոնք պարունակում են դիէթիլթոլուամիդ՝ քիմիական նյութ, որը մշակվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից:

Խուսափեք ջրային տարածություններից և թփերից․

Եթե  որոշել եք գնալ մի տեղ, որտեղ հնարավոր է՝ մոծակներ լինեն, ապա պետք է համոզվեք, որ մոտակայքում  աղբյուրներ չկան: Փաստն այն է, որ նույնիսկ  քիչ  ջուրը կարող է դառնալ մոծակների բուծման տարածք։ Եթե այգում եք, դատարկեք ջրհորդանը,   դատարկեք ջրի մնացորդները հին ծաղկամաններից:

Մոծակները չեն սիրում նարդոս, խնկունի, սխտոր և ցիտրուսային մրգեր․

Եթե ուզում եք ազատվել մոծակներից, ուրեմն ճիշտ որոշում կա. Ձեր շուրջը պետք է տեղադրել նարդոս, խնկունի, ռեհան, կիտրոնի բալասան, անանուխ: Կարող եք նաև տնկել նարգիզ: Բնակարանում անհրաժեշտ է բույսեր տեղադրել մուտքի մոտ, պատուհաններին, ինչպես նաև ցանկացած տեղերում, որտեղ Դուք կամ հյուրերը նստելու եք: Կան մարդիկ, ովքեր աճեցնում են մոծակների դեմ պայքարող հատուկ բույսեր: Բացի այդ,  միջատները սխտորի սիրահար չեն: Այնպես որ, ազատ  օգտագործեք այն ձեր ընթրիքին երեկոյան քայլելուց առաջ:

Սորճի հոտը վանում է մոծակներին․

Մասնագետները խորհուրդ են տալիս  ափսեի մեջ սուրճի նստվածք ու  փայլաթիթեղով ծածկել: Մոծակները չեն սիրում սուրճի հոտը: Նման պարունակությամբ ափսեն պետք է դնել մութ և զով տեղում, մինչև հեղուկը չորանա: Արդյունքում կստանաք սուրճի փոշի, որը կարող են վառվել և օգտագործվել որպես խունկ, որն իր հերթին կկանխի մոծակների կողմից Ձեզ «ուտելը»:

Մոծակները չեն սիրում ծուխ․

Եթե որոշեք կիրառել նախորդ խորհուրդը, ապա օգուտները կարող են կրկնակի լինել, քանի որ մոծակները չեն սիրում ոչ միայն սուրճ, այլ նաև ծուխ: Ի դեպ, այն  պաշտպանում է նաև իշամեղուներից:

 Երեկոյան պատուհանները փակ պահեք․

Մոծակներն առավել ակտիվ են արևածագի և մայրամուտի ժամանակ: Շատերը սովոր են երեկոյան պատուհաններ բացել` քնելուց առաջ սենյակը օդափոխելու համար, բայց եթե Ձեզ «անսպասելի հյուրեր» պետք չեն, ապա ավելի լավ է դա չանեք: Եթե, այնուամենայնիվ, չեք կարող  առանց  մաքուր օդի, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ձեռք բերել մոծակների ցանց: Պատուհանների, դռների և նույնիսկ ծովափի համար կան հատուկ ցանցեր:

Ինչպես բուժել  մոծակների խայթոցների տեղերը․

Փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին պետք է թարմ վարունգի կտորներ դնել խայթոցի տեղերում: Թուքը կարող է նաև նվազեցնել քորի առաջացումը և վարակի ռիսկը: Նման հատկություններ ունի նարդոսի յուղը:

Դուք չեք կարող քորել խայթոցի տեղը, նույնիսկ եթե իսկապես ցանկանում եք, դա միայն ավելի կվատթարացնի: Արժե նաև զով ջուր ցանել խայթոցի վրա կամ)օգտագործել հովացնող բալասան: Կարող եք նաև մի բաժակ տաք ջրի մեջ մի գդալ աղ նոսրացնել և տուժած տարածքը թաթախել ջրի մեջ:  Հիանալի կերպով օգնում է   խնձորի քացախը, մեղրը կամ կարտոֆիլի ալյուրը:

Կարող եք նաև թեթևացնել այտուցն ու քորը դեղատներում   առկա սովորական հակահիստամինային միջոցներով: Նրանք մեղմացնում են մարմնի արձագանքը խայթոցներից:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: