Մի օր տղամարդը որոշեց հաշվել, թե օրական քանի գործ է անում իր «պարապ, տանը նստած» կինը…

Յուրաքանչյուր կին գիտի, որ մայր ու կին լինելը՝ դժվար գործ է: Տղամարդիկ չեն գիտակցում դժվարության մակարդակը, ու հետևաբար չեն մասնակցում կանացի պարտականություններին: Շատերը նույնիսկ բացասաբար են արտահայտվում տնային տնտեսուհիների հասցեին՝ ասելով, թե նրանք հանգիստ ապրում են ու գումար չեն վաստակում՝ չպատկերացնելով, թե այդ նույն կանայք օրական որքան շատ գործ են անում:

Մի օր մի տղամարդ որոշեց մնալ տանը ու հետևել կնոջը՝ հասկանալու համար, արդյոք դժվար է կին ու մայր լինելը թե ոչ…

Նրանք ունեին երեք փոքրիկ երեխա: Ընտանիքի հայրը ամբողջ օրը զբաղեցրել էր սենյակում դրված բազկաթոռը, որ լիարժեք ցանկ կազմի:

Օրվա ընթացքում նրա կինն արեց հետևյալը.

  • 106 անգամ օգնեց երեխաներին բացել/փակել դուռը;
  • 16 անգամ հագցրեց նրանց կոշիկներն ու հողաթափերը;
  • 30 անգամ հագցրեց երեխաներին;
  • 94 անգամ ասաց «չի կարելի»;
  • 11 անգամ կերակրեց նրանց;
  • 19 անգամ լվաց երեխաների ձեռքերը, դեմքն ու մաքրեց քիթիկները;
  • 16 անգամ նստեցրեց գիշերանոթին;
  • 170 հարցի պատասխանեց;
  • տան մեջ քայլեց մոտ 10 կիլոմետր:

Բացի մայրական գործերից զբաղվեց նաև կենցաղային հարցրեով: Մի քանի տեսակի սնունդ պատրաստեց՝ և ընթրիք, և երեխաների համար ապուր ու շիլա, 4 անգամ միացրեց լվացքն ու կախեց ամբողջը, 6 անգամ լվաց ափսեները, փոխեց անկողինները, խանութ գնաց և այլն: Տղամարդը շոկի մեջ էր:

Ու այդքանից հետո ո՞ր տղամարդը կցանկանա դեկրետ գնալ ու զբաղվել այդ ամենով: Այնպես որ, հարգելի տղամարդիկ, հարգեք ու գնահատեք ձեր կնոջ չարչարանքը: Թեկուզ շատ բան մնում է աննկատ, բայց եթե ձեր կինը դադարի անել այդ ամենը, չեք ճանաչի ոչ ձեր երեխաներին, ոչ էլ տունը…

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: