Հարգեք ինքներդ Ձեզ և թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը խախտի Ձեր անձեռնմխելիության սահմանները․
Ոչ ոք իրավունք չունի ստիպել երեխային վատ գործ կատարել՝ դրան ձգտելով շանտաժով կամ բարոյական նվաստացմամբ։ Նա պետք է կարողանա ցուցաբերել քաջություն և համառություն, արտահայտի իր զգացմունքները բառերով, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ ուժ կիրառի։
Միշտ վստահ եղեք Ձեր վրա, և ցույց տվեք դա ուրիշներին․
Անհրաժեշտ է երեխայի մեջ մշակել վստահություն և ինքնահարգանք՝ աջակցելով նրան օգտակար գրծողություններում։ Մի փակեք Ձեր երեխայի բերանը, թողեք որ նա խոսի, եթե ցանկանում է կիսվել Ձեզ հետ իր մտքերով։ Սա թույլ կտա նրան հասկանալ, որ իրեն հարգում և գնահատում են։

Բոլոր իրավիճակներում մնացեք լավատես․
Նույնիսկ եթե երեխան սխալ է թույլ տվել, սվորեցրեք նրան չկենտրոնանալ ձախղումների վրա։ Դրական վերաբերմունքի հանդեպ հավատն օգնում է մարդուն գոյատևել ամենաբարդ իրավիճակներում։
Մի վախեցեք արտահայտել Ձեր սեփական կարծիքը․
Երեխան պետք է առանց ամաչելու արտահայտի իր կարծիքը։ Խոսեք նրա հետ ավելի հաճախ՝ ցույց տալով, որ հետաքրքրված եք նրանով։ Սա նրան կտա ինքնավստահություն, որպեսզի նա ակտիվորեն մասնակցի ցանկացած զրույցի։

Չի կարելի խնդիրները լուծել կռվի միջոցով․
Եթե վեճը կարելի է հարթեցնել խաղաղ ճանապարհով, ապա դա միայն Ձեր հանդեպ կավելացնի հարգանք։
Չի կարելի ծաղրել ինչ-որ մեկին․
Երեխան պետք է հասկանա, որ վիրավորական մականունները տհաճ են ցանկացածի համար։ Հարգելով ինքներդ Ձեզ կկարղանաք հարգել նաև ուրիշի զգացմունքները։

Մի ամաչեք օգնությւն խնդրելուց․
Կարևոր է ոչ միայն օգնություն խնդրելու ունակությունը, այլև այլ մարդկանց օգնելու կարևորությունը։ Երեխան պետք է իմանա, որ առաջին հերթին օգնության համար պետք է դիմի իր հարազատներին։
Սպորտը կենսական անհրաժեշտություն է․
Ֆիզիկական վարժություններն օգնում են դառնալ ավելի ուժեղ, համբերատար և ձեռք բերել նպատակին հասնելու կարողություն։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն