Մի քանի իր, որոնք ձեր խոհանոցը վերածում են հնադարյան ցուցահանդեսի

Ի՞նչն է կարևոր խոհանոցում․ մաքրությունը, հարմարավետությունը, ինչու ոչ նաև գեղեցկությունը։ Տան տերերը հաճախ չեն էլ նկատում այն իրերը, որոնք փչացնում են ընդհանուր տեսարանը՝ խոհանոցը վերածելով հնադարյան անպետք իրերի ցուցահանդեսի։

Լավ կլինի, եթե հրաժարվեք հետևյալ իրերը խոհանոցում պահելուց

Տախտակ, որը վացուց ապրել է իր դարը

Քչերն են փոխում տախտակը, եթե դրա վրա նկատում են փոքր վնասվածքներ։ Սակայն ոչ մի տախտակ, հատկապես մատչելին, չի կարող ծառայել ոչ 5, ոչ էլ 10 տարի։ Մշտական խոնավությունից դրանց վրա առաջանում են սնկեր, բակտերիաներ, այնպես որ նման տախտակի վրա վտանգավոր է մթերք կտրատելը։ Եվ իհարկե հնամաշ տախտաը չի զարդարի ձեր խոհանոցը։

Մեկանգամյա օգտագործման կոնտեյներներ, տոպրակներ, փաթեթավորումներ

Շատերն ունեն նմանատիպ ապրանք կուտակելու սովորություն՝ կարծելով, թե մի օր պետք կգան։ Մեծ մասամբ դեպքերում դրանք այդպես էլ մնում են նույն տեղում, մինչև որ չեք գցում աղբը կապիտալ մաքրություն անելիս։

Հին թավաներ ու կաթսաներ

Շատերի տանը կան ԽՍՀՄ դարաշրջանից մնացած կաթսաներ, թավաներ, որոնք վաղուց կորցրել են սկզբնական տեսքը։ Դրանք փչացնում են ինչպես խոհանոցի արտաքին տեսքը, այդպես էլ ձեր տրամադրությունը։

Անպետք շերեփների հավաքածու

Գրեթե բոլորն ունեն փայտե գդալ, որն էլ օգտագործում են սնունդ պատրաստելիս։ Նաև ունեն շերեփների մի ամբողջ հավաքածու, որը երբեք պետք չի գալիս, սակայն խոհանոցում տեղ է զբաղեցնում։ Նույնն էլ վերաբերվում է դանակների հավաքածուին։

Հին բաժակներ

Կան իհարկե բաժակներ, որոնք մեզ համար շատ թանկ են։ Սակայն հիմնականում դարակներում առկա են հավաքածուներից մնացած մեկական բաժակներ։ Ազատվեք դրանցից, փոխարենը 1 նոր հավաքածու գնեք։ Կտեսնեք, թե որքան է դա աչք շոյում։

 

Մագնիսներ՝ սառնարանի վրա

Համարձակ կարող ենք ասել, որ սա անցյալից եկած վատ սովորություն է։ Վիզուալ աղմուկը չի կարող զարդարել խոհանոցը, էլ չենք ասում, թե որքան շատ փոշի է դրանց վրա կուտակվում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: