«Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան

«Մարտերը շարունակվում են Շուշիում, մեր զորքերը վարում են հերոսական, վստահ գործողություններ: Ամփոփիչ որևէ բան այս պահին ասել չեմ կարող: Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր։ Ստաբիլություն կա այդ հատվածում»,- այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցի ժամանակ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: