Մի տարեց մարդու տեսա, 100 դրամ էր խնդրում, որ երթուղային նստի… խղճացի ու տվեցի 1000… Բայց հետո…

Ես այն մարդկանցից եմ, որ ուրիշներին խղճալով՝ կարող եմ դրսում արտասվել: Ցավոք, այնքան հարուստ չեմ, որ բոլորին օգնեմ, բայց դե առնվազն դրամախանակիս բոլոր մետաղադրամները տալիս եմ գումար խնդրողներին: Բայց երևի դադարեմ անել դա, այսօրվա դեպքից հետո շատ եմ հիասթափվել մարդկանցից: 

Գնացել էի մորաքրոջս տուն, ապրում են Երևանից 40-50կմ հեռու՝ փոքր քաղաքում: Անունը չեմ նշի:

Երբ քայլում էի կանգառ, ինձ մի պապիկ մոտեցավ, ասաց, որ կողքի քաղաքից է, այստեղ եկել էր ծանոթի տուն, սակայն կորցրել է գումարը և հիմա չի կարող տուն հասնել: 100 դրամ խնդրեց: Պապիկը շատ կոկիկ տեսք ուներ ու դրական տպավորություն թողեց: Բացի այդ, ասաց, որ հեռախոսի մարտկոցը նստել է, երևի աղջիկն արդեն անհանգստանում է, քանի որ չի կարողանում հետը կապվել: 

Բացեցի դրամապանակս և 1000 դրամ հանելով՝ մեկնեցի նրան: Պապիկը վերցրեց դողացող ձեռքերով, ի սրտե շնորհակալություն հայտնեց ու գնաց

Երևի գիտեք չէ, թե ինչպես են աշխատում փոքր քաղաքներից Երևան մեկնող  երթուղայինները: Արդեն 15-20 րոպե սպասում էի, չկար: Որոշեցի մտնել մոտակա խանութ ու ջուր գնել, երբ հանկարծ նկատեցի այն պապիկին: Նա ինձ նույնպես նկատեց, սակայն գլուխը մի կողմ թեքեց:

Չդիմացա ու վաճառողին հարցրեցի, արդյոք ճանաչում է նրան: Երիտասարդ կին էր գանձապահը, ասաց, որ մոտակայքում է ապրում, միայնակ պապիկ է, ամեն օր գալիս է՝ օղի գնելու: Աշխատողը զարմացած էր, թե նրան որտեղից այդքան գումար:

 

Ես որոշեցի սպասել. տեսա, թե ինչպես նա 2 շիշ օղի գնեց ու շտապելով քայլեց տների կողմը: Երևի տարավ խմելու…

ՈՒ ես սկսեցի մտածել, թե այսքան ժամանակ ում եմ օգնել փողոցում: Գուցե շատերը նույնիսկ չունեն գումար մուրալու կարիք, ուղղակի ինձ նման միամիտ մարդկանց հաշվին են ապրում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: