Մի հերոսի պատմություն․ Ժոռա Թարզյանը կրկին քայլել է սովորել

18-ամյա ժամկետային ծառայող Ժոռա Թարզյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսել է պատերազմը։

«Բանակ գնալու օրերն իմ համար ահավոր սպասված են եղել, միշտ ուզել եմ՝ գան այդ օրերը, որովհետև շատ էի ուզում գնայի բանակ»,- ասել է Ժոռան։

«Դիրքը փոխելու ժամանակ, երբ արկերը պայթեցին, չեմ գիտակցել՝ ինչ է կատարվել, ու երբ որոշ չափի ինքնազգացողությունս բարելավվեց, ես կարողացա քայլել, մոտ 40 րոպե-1 ժամ քայլել եմ, քանի որ կային այլ վիրավորներ, նրանց վիճակն ավելի վատ էր։ Օգնեցինք, նրանց տեղափոխեցինք առաջին օգնություն ցույց տվող մարդկանց մոտ։ Քայլելու ընթացքում արյունահոսությունը շատ-շատ էր, ես զգում էի, ինքնազգացողությունս շատ վատացավ ու ես ընկա ու արդեն հիշում եմ էն, որ ինձ տեղափոխել էին մեքենայի մեջ, կատարվել էին վիրահատությունները, հեռացվել են ինչ-որ չափով բեկորներ, վիրակապել էին և տեղափոխել Երևան»,- պատմում է Ժոռան։

Բոլորը համաձայնում են, որ սպիտակցի զինվորը երջանիկ աստղի տակ է ծնվել, որ եթե չլիներ զրահաբաճկոնը, դժվար թե ստացվեր փրկել նրա կյանքը։

«Քանաքեռ Զեյթուն ԲԿ»-ի ընդհանուր վիրաբույժ Գևորգ Սաֆարյանը նշում է, որ Ժոռան կրկին քայլել է սովորել, հիմա վիճակը բավարար է, Ժոռան ստանում է համապատասխան դեղորայքային բուժում։

Ընտանիքի միակ որդին ասում է, թե շատ կուզենար հնարավորինս շուտ ապաքինվել, որպեսզի շարունակի զինվորական ծառայությունը, իսկ դրանից հետո կգա նաև կայուն ու խաղաղ երկիր կառուցելու ժամանակը։

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: