Մի կորցրեք ձեր հույսը` հաջողությունը դեռ առջևում է։ Առակ, որն արժե ընթերցել

Մի անգամ, երբ ձկնորսները դուրս էին եկել ծով ձկնորսության, հանկարծ փոթորիկ սկսվեց և ալիքները նավը քշեցին դեպի անմարդաբնակ կղզի: Բոլորը խեղդվեցին և ողջ մնաց միայն մի մարդ։ Նա միակ փրկվածն էր և անընդհատ աղոթում էր, որ Աստված պահապան լինի իրեն: Ամեն օր նա նայում էր հորիզոնին՝ հույս ունենալով, որ կտեսնի մի նավ, որը նրան օգնության կհասնի:

Նա խրճիթ էր պատրաստել այն տախտակներից, որոնք գտել էր փոթորկից հետո:Սնունդ էր հայթայթում` որսալով տարբեր կենդանիներ և ափին մոտ լողող ձկնատեսակներ։Օրերն անցնում էին, բայց ոչ մի նավ չէր երևում։ Փրկվելն ու տուն վերադառնալը երազանք էր մնում։ Մի օր որսից խրճիթի մոտ վերադառնալով, նա տեսավ, որ իր խրճիթը այրվում է, ծուխը սյունի պես բարձրանում էր դեպի երկինք:

Ամենավատն այն է, որ նրա բոլոր իրերն այրվել էին խրճիթի հետ միասին և նա այլևս ոչինչ չուներ: Մարդն այլևս չէր կարողանում զսպել իր հուսահատությունն ու զայրույթը։ Նա անդադար գոռում ու բարկանում էր Աստծո վրա, իրեն պատժելու համար։

Հաջորդ առավոտ նա արթնացավ, ինչ- որ նավի ազդանշանի ձայնից։ Նավը մետեցավ ափին։

֊Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ,֊ Հարցրեց մարդը նավաստիների:

֊Մենք տեսանք ծխի ազդանշան ,֊պատասխանեցին նրանք:
Հիշեք միշտ էլ կա և հնարավորություն, հույս, որ  ամեն բան լավ է լինելու։ Վատի մեջ միշտ մի լավ բան լինում է։   Մի հուսահատվեք և հիշեք, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: