Մի կնոջ պատմություն, որը կորցնելով ոտքը և ձեռքը շարունակում է պայքարել և առաջ շարժվել

Ելենա Մոզենկովա-Վոլոխովան երկու երեխաների մայր է և «Մեր ժամանակի հերոսուհի» մրցույթի հաղթող: Նրա պատմությունը մտածելու տեղիք է տալիս բոլորին: Այն ժամանակ, երբ Ելենայի երեխաները փոքր էին, նրան առանձնապես դուր չէր գալիս լինել սովորական տնային տնտեսուհի, նա իրավաբան էր մասնագիտությամբ:

Հետո Ելենան մտածեց, որ անիմաստ է վատնում իր ժամանակը, և բոլոր հետաքրքիր բաներն անցնում են նրա կողքով և ամեն ինչ փոխեց նրա հետ կատարված ավտովթարը: Մի անգամ Ելենան մեքենայով ուղևորվել էր իր բիզնեսի հարցերով, ճանապարհին  չկարողանալով վերահսկել արագությունը ավտովթարի է ենթարկվում: Սարսափելի վթարի պատճառով կինը կորցնում է ոտքը: Եվ երբ նրան տանում են հիվանդանոց բժիշկները տեսնում են, որ նրա թևը նույնպես ունի լուրջ վնասվածք:

Մեկ ամիս նրանք փորձեցին պահպանել վերջույթները, բայց դա այդպես էլ չհաջողվեց: Մինչ Ելենան գտնվում էր հիվանդանոցում, այնտեղ նկարահանումներ են իրականացնում և նա հայտնվում է հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում։

Այդպես էլ նրա ընկերներն ու գործընկերները իմանում են ավտովթարի մասին, և թե ինչ է պատահել կնոջ հետ, նրանք չէին հավատում, որ դա իսկապես պատահել է:

3

Ելենան պատմեց, որ վթարն օգնեց նրան նայել կյանքին տարբեր տեսանկյունից: Այժմ նա գնահատում է անգամ ամենապարզ բանը, որոնք նախկինում ձանձրալի էին թվում նրան: Բայց ամենից շատ նրան երջանկացնում են իր երեխաները: Ներկայումս Ելենան աշխատում է բարեգործական կենտրոնում ՝ խնդիրներ ունեցող անձանց հետ: Կինը ամեն օր փորձում է օգնել այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն: Ողբերգական այս դեպքը օգնեց նրան գտնել իր ճանապարհը:

Понравилась статья? Поделиться с друзьями: