Մի խումբ տղաներ բռնաբարեցին այս աղջկան. Այն ինչ տեղի ունեցավ 2 տարի անց փշուր — փշուր կանի Ձեր սիրտը

Bestinfo.am-ը ներկայացնում է՝

Ավստրալիուհի Լինդա Թրեվանսի սիրտը փշրված է, և աշխարհում այնպիսի դեղ չկա, որը կկարողանար բուժել նրան։ Այս կինն ապրել է յուրաքանչյուր ծնողի համար ամենասարսափելի մղձավանջը՝ սեփական զավակի մահը։

Լինդայի դուստրը՝ Քեսիդին, ընդամենը 13 տարեկան էր, երբ դպրոցում մի խումբ աղջիկների ծաղրի առարկան է դարձել։ Անձնական վիրավորանքները վերածվել են իսկական հալածանքների՝ ինչպես դպոցում, այնպես էլ՝ սոցցանցերում։

Վիճակն այն աստիճան է բարդացել, որ Քեսիդին հրաժարվել է դպրոց հաճախել և գործնականում բաց է թողնում գրեթե մեկ ուսումնական տարվա պարապմունքները։ Հետո ստիպված էր հատուկ վերականգնողական դասընթաց հաճախել, և կարծես թե ամեն ինչ կամաց-կամաց տեղն էր ընկնում։

Նույնիսկ աղջիկները, որոնք անհանգստացում էին Քեսիդիին, ընդունեցին իրենց մեղքն ու ներողություն խնդրեցին։ Ավելին, նրան փառատոն հրավիրեցին։

Բայց պարզվեց, որ դա ընդամենը պատրվակ էր, որ նրան ծուղակը գցեն։

«Նոր ընկերները» Քեսիդիին բերեցին փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ գտնվող տունը, որտեղ բառացիորեն կազմակերպել էին աղջկա բռնաբարությունը։ Հետագայում նրա մայրը պատմում է․«Այնտեղ տարիքով մեծ երեխաներ են եղել, որոնց մասին Քեսը տեղյակ էլ չէր։ 2 աղջիկ նստել  են ներքևում ու սպասել, 15 տարեկան 2 տղա բռնաբարել են նրան, իսկ մեկը կանգնած հսկել է մուտքի դուռը»։

Կատարվածի մասին հաղորդեցին ոստիկանությանը, բայց Քեսիդին այդպես էլ իր մեջ ուժ չգտավ, որ պաշտոնական հայտարարություն տա։ Սոցիալական ցանցերում սպառնալիքները շարունակվում էին, ու նա վախենում էր դատաստանից։ Ոստիկանները մի քանի անգամ դիմեցին նրան ու անգամ պաշտպանություն առաջարկեցին, բայց աղջիկը նրանց հետ կապ չհաստատեց։

Երբ կատարվածի մասին ասացին դպրոցում, այնտեղ միայն թևները տարածեցին, ասելով, որ դա հիմա արդեն ոստիկանության գործն է։ ՄԻ խոսքով, փակ շրջան էր ստեղծվել։

Որոշ ժամանակ անց աղջիկն ինքնասպանություն գործեց։ Դստեր մահվանից հետո մայրը երկար ժամանակ ուշքի չէր գալիս, իսկ հետո սոցցանցի իր էջում դիմեց դստերը պատահածի բոլոր մեղավորներին։

Լինդան գրել էր, որ բոլորն էլ գիտեն մեղավորների անունները։ Ինքը հույս ունի, որ նրանք ամբողջ կյանքում կհիշեն Քեսիդիի անունը․ չէ՞ որ նրանց ձեռքերին է դստեր արյունը։

Դժվար է պատկերացնել զգացումները, որ ապրում է այս կինը։ Ծնողները չպետք է թաղեն իրենց երեխաներին։ Դա մեծ ցավ է, նման բան չպետք է լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Понравилась статья? Поделиться с друзьями: