Մի գեղեցիկ օր որդուս ու իր սիրելի կնոջը վռնդեցի իմ տնից․․․Նրանց հասնում է դա ու երբեք չեմ զղջա արածիս համար

Մի գեղեցիկ օր որդուս ու իր սիրելի կնոջը վռնդեցի իմ տնից․․․Նրանց հասնում է դա ու երբեք չեմ զղջա արածիս համար։Որդուս մի-
այնակ եմ մեծացրել։ Ամուսինս մեկնեց ՌԴ, երբ տղաս 5 տարեկան էր, ու այդպես էլ չվերադարձավ։ Թե դա որքան ծանր էր, խոսքե-
րով հնարավոր չէ նկարագրել։ Բայց ես կարողացա։

Բարեբախտաբար, որդիս դեռ մանկուց ինքնուրույն և պատասխանատու էր։Երբ նա հայտնեց, որ ամուսնանում է, ես միայն ուրա-
խացա։ Ծանոթացա նրա ընտրյալի հետ, նրան շատ ջերմ ընդունեցի։ Գիտեմ, որ որդիս մեծ մարդ է, նրա որոշումներին չեմ խառն-
վում։ Եթե նա սիրում է այդ աղջկան, ուրեմն բացի նրան ընդունելուց՝ ուրիշ տարբերակ չունեմ։

1 տարի ապրեցինք միասին։ Մի քանի ամիս առաջ էլ իմ 50-ամյակն էր։Հրավիրեցի ընկերուհիներիս, քրոջս՝ ընտանիքի հետ միասին։
Որոշեցի սեղանը գցել հյուրասենյակում,բայց հարսս թույլ չտվեց։Նա հայտնեց, որ դա իրենց սենյակն է, իսկ այնտեղ մտնելու, առավել
ևս հյուրեր տանելու իրավունք ես չունեմ։ Մեծ սկանդալ ստացվեց, բայց վերջին խոսքն իմն էր։Ծննդյանս օրը Անին մռայլ ու բարկա-
ցած էր։ Նա նույնիսկ մի աղցան չպատրաստեց։

Ինքս արեցի բոլոր գործերը։Իսկ երեկոյի ընթացքում էլ, երբ ընկերուհիներիցս մեկը հետաքրքրվեց,թե երիտասարդներն ինչ պլաններ
ունեն, արդյոք երեխա չեն ուզում, հարսս ինձ ուղղակի խայտառակեց․ բոլորի ներկայությամբ հայտնեց, որ նման սկեսուր ունենալով՝
նա չի կարող նույնիսկ մտածել երեխաների մասին։

 

Ասաց, որ ինձանից ոչ մի օգնություն չի ստանում, որ ես իբր թույլ չտվեցի մեծ հարսանիք անել։Թե այդ ամենի հետ ես ինչ կապ ունեի,
այդպես էլ չհասկացա։Մի խոսքով, հաջորդ օրը ասացի որդուս, որ նրանք ինձ հետ չեն ապրելու։ Մի շաբաթ ժամանակ տվեցի, որ ա-
զատեն բնակարանս։ Տղաս շատ հանգիստ վերաբերվեց ասածիս։

Հիմա նա սկսել է հաճախ գիշերել իմ տանը, երբեմն խոսում է ամուսնալուծվելու մասին։ Իսկ Անին նեղացած է ինձանից, այդ օրվա-
նից չի եկել այստեղ։ Մեր բոլոր ծանոթներին գրում է, թե որքան վատն եմ ես, նրանց դուրս եմ հանել տնից ու ուզում եմ բաժանել։

Դե ինքներդ էլ դատեք, ով է իրավացի, իսկ ով՝ սխալ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: