Մի անգամ խանութի կողքի ավտոկայանատեղիում 20 դոլար գտա․․․ այդ ժամանակ մոտ 13 տարեկան էի․․․

Դուք կարող եք չիմանալ, թե ինչ է նշանակում մեծանալ բացարձակ աղքատության մեջ։ Նախկինում ես ու հայրս անտուն էինք, քանի որ հայրիկս կորցրեց աշխատանքը, երբ մեր քաղաքի գործարանը փակվեց։ Ու այդ ժամանակ հորս որոշեցին տեղափոխել Չինաստանի արտադրամասերից մեկը։ Մենք շատ պարտքեր ունեինք ու չէինք կարողանում որևէ վճարումներ անել, դրա համար ստիպված եղանք հրաժարվել մեր տնից։ Շատ էինք ափսոսում, բայց արեցինք դա։

Մի օր խանութի կողքի ավտոկայանատեղիում 20 դոլար գտա։ Այդ պահին 13 տարեկան էի, ու ես ու հայրիկս ահավոր աղքատ էինք։ Գրողը տանի, մենք անգամ տուն չունեինք։ Մենք թաքուն քնում էինք հայրիկիս աշխատավայրում։

Ես երևի ուղղակի պիտի տայի այդ գումարը հորս, բայց ես ուզում էի նրան զարմացնել։ Որոշեցի մտնել խանութ, մի քանի հատ «Haagen-dazs» գնել։ Դա հայրիկիս սիրելի պաղպաղակն էր։ Իսկ հետո գնացի հորս մոտ։ Նա կես ժամանոց ընդմիջում վերցրեց, մենք նստեցինք այգում ու սկսեցինք վայելել պաղպաղակը։ Մենք զրուցում էինք աշխարհի մասին, այն մասին, թե ինչ դեր ունենք այս կյանքում։ Դա կյանքիս լավագույն հիշողություններից մեկն է։ 

Ու այդ պահից սկսած ես փորձում էի գոնե մի քիչ գումար խնայել, որ մեզ համար ինչ-որ համեղ բան գնեմ․ կոնֆետ, լապշա, պաղպաղակ կամ որևէ մի ուրիշ բան։ Պարզապես ուզում էի կարողանալ նստել հորս հետ, տեսնել նրան, քանի որ նա օրական 15 ժամ էր աշխատում։

Ու հիմա մի բան եմ ուզում ասել, ով կորցրել էր այդ 20 դոլարը, շնորհակալ եմ ձեզ։ Մութ ժամանակներ էին, ու երջանկության պահերը օգնեցին մեզ հաղթահարել դժվարությունները։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: