Մի՛ հավատացեք նենգ և ժողովրդին նորից դեպի անդունդը տանող ՍԱԴՐԻՉՆԵՐԻՆ…

Սպարտակ Ասոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՄՈԼԱԽՈՏԻ ՊԵՍ ՏԱՐԱԾՎԵԼ ԵՆ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ
Արդեն մեկ շաբաթից ավելի է ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԼՐԱՀՈՍՈՒՄ գնալով շատանում է ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ տրամադրվածությունը: Դրա առանցքում այն միտքն է , թե երեք ամսից ավելի է, ոչ մի լավ բան չի արվում ԺՈՂՈՎՐԴԻ համար: Ասեմ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ արտահայտությունը, թիրախ դարձրած, ծախու օգտատերերը, լրագրողները, չկամներն ու ազերական լրտեսները ասպարեզ են հանում դա ու խաղում միամիտ, դյուրահավատ մարդկանց նյարդերի վրա և ձգտում մարդկանց հուսահատության գիրկը գցել:Միտքս հասկացաք, , կոնկրետանամ՝ բոլորս այդ ամենին հնարավորինս հաճախակի պետք է արձագանքենք, ինչպես ասում են՝ թունավոր օձին բնում խեղդենք ճիշտ ժամանակին, որ չապականի հեղափոխությամբ ձեռք բերված մաքուր օդը:Ի՞նչ է նշանակում՝ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ: Երեսուն տարում , եթե երեք նախագահները ոչինչ չարեցին այդ նույն ժողովրդի համար, տխմարություն չէ՞ նույնը պահանջել երեք ամսվա կենսագրություն ունեցող իշխանությունից: Ի՛հարկե, տխմարություն է, որին ես կավելացնեի՝ կանխամտածված տգիտություն…

Իսկ ո՞ւմ համար է այս ամենն արվում, եթե ոչ՝ ԺՈՂՈՎՐԴԻ: Ձեր մտքով կանցնե՞ր, որ կալանքի մեջ կպահվեր երկրի երբեմնի նախագահը, ով ցինիկաբար հայտարարել է՝ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ: Չէր տեսել՝ տեսավ այդ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ:Այսքան զենք ու զինամթերք , դոլարներ կհայտնաբերվե՞ր կամ շատերի համար ահ ու սարսափ դարձած գեներալը իրականությանը պետք է նայեր ճաղերի ետևից:Մտքներովդ կանցնե՞ր: Հուսահատ ապրում էինք՝ հայացքներս ուղղված անորոշությանը: Ազգիս մտցրել էին մի թունել, որի վերջում ոչ մի լույս չէր երևում: Հիմա այդ լույսը բոլորս ենք նկատում:Վա՞տ է: Երբեք մի կորցրեք մայիսյան լավատեսությունն ու ապագայի նկատմամբ հավատը:Ամեն ինչ իր հերթին:Շտապելու կարիք չկա:Շտապողականությունը միշտ էլ իր բացասական հետքն է թողնում: Ասում ենք՝ ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ: Ուրեմն ամեն մի սադրիչ խոսք պետք է տրորելով անցնենք:Օր օրի շատանում են դրանք: Շատանում են, որովհետև ցանկանում են ձախողել օգոստոսի 17-ին վարչապետի հետ համահայկական հանդիպումը: Մի՛ հավատացեք նենգ և ժողովրդին նորից դեպի անդունդը տանող ՍԱԴՐԻՉՆԵՐԻՆ…

Նյութի աղբյուրը՝ Սպարտակ Ասոյան

Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: