Մեքենայով կանգնած էի խցանման մեջ․ Հանկարծ հետևից ուժեղ հարված զգացի․ Հարվածող մեքենայի վարորդը իջավ ավտոյից
պառկեց գետնին ու․․․Կնոջս հետ մնացել էինք խցանման մեջ: Հանգիստ նստած էինք, զրուցում, ոչ մեկի չէինք խանգարում: Հան-
կարծ մեր մեքենային հետևից հարվածում եմ:
Դուրս եմ գալիս մեքենայից,հենց այդ պահին իջնում է նաև հարվածող մեքենայի վարորդը:Հանկարծ նա ընկնում է գետնին և սկսում
բարձրաձայն արտասվել: Բարկությունս իսկույն անհետանում է

-Եղբայր, հանգստացիր, բան չկա:
Երիտասարդը նայում է ինձ և ավելի ուժեղ լացում:
-Վերջ տուր, կարևորը բոլորս ողջ-առողջ ենք: Վնասն էլ ապահովագրությունը կփոխհատուցի:
Տարօրինակ երիտասարդը չի հանգստանում, քաշում է գլխի մազերը, քիչ է մնում պոկի:
-Հերիք է լացես, եղբայր, վեր կաց:
Տեսնում եմ, որ մեքենայի մեջ մի աղջիկ է նստած, լուռ հետևում է այդ ամենին:

-Ընկերուհի, եկեք, հանգստացրեք ձեր ընկերոջը, — դիմում եմ նրան:
Աղջիկն իջնում է մեքենայից և ասում.
-Իրականում սա իմ մեքենան է: Մենք գրազ էինք եկել, որ եթե 3 օրվա ընթացքում նա ավտովթարի ենթարկվի իմ մեքենան վարելիս,
ապա պիտի ամուսնանանք:
Լուռ պտտվում եմ և նստում մեքենան: Ամբողջ ճանապարհին ես ու կինս ծիծաղում էինք այդ զվարճալի զույգի վրա: