Եթե ձեզ վատ եք զգում, պարտադիր չէ անմիջապես դեղ խմել: Կարելի է օգնել օրգանիզմին, իմանալով ընդամենը 5 կախարդական կետի մասին:

Այս մեթոդն արդեն հարյուրավոր տարիներ գործածում է արեւելյան բժշկությունը:
Կետային մերսման մեթոդիկան բարդ չէ: Գտնելով համապատասխան կետը, սեղմեք այն մեկ-երկու րոպե: Ու այսպես օրական 4-6 անգամ:
Այս մեթոդով կարելի է արագ վերացնել հոգնածությունը, կենտրոնանալ: Բիոլոգիապես ակտիվ կետեր կան նաեւ դեմքի վրա: Դրանք գտնելն ու մերսելը ոչ մի դժվարությւն չի ներկայացնում:
Նստակյաց կյանք վարելու դեպքում
Մերսման կետերը գտնվում են դնչի շուրջը: Դրանց մերսումը թույլ չի տալիս արյունը կուտակել սեռական օրգանների մոտ եւ հիվանդացնել դրանք: Մերսեք ոչ ուժեղ շրջանաձեւ եւ հակառակ շարժումներով 2-3 րոպե :
Լյարդի կետը
Գտնվում են աչքի ներսի անկյուններում ու քթի սկզբնամասում: Մերսելով դրանք, դուք կլավացնեք արյան շրջանառությունը լյարդի շրջանում: Նաեւ կնվազեցնեք աչքի բարձր ճնշումը: Մերսեք ոչ ուժեղ շրջանաձեւ եւ հակառակ շարժումներով 2-3 րոպե:
Արագ սրտխփոցի կետեր
Գտնվում են աչքերի վերին արտաքին հատվածում: Թույլ է տալիս հանգստացնել սրտի ռիթմը, իջեցնել բարձր ճնշումը: Մերսելուց առաջ պետք է փակել աչքերն ու իջեցնել խնձորակները: Մերսել պետք է զգույշ ու նուրբ 20-30 վայրկյանից ոչ ավելի:
Շնչառությունը կարգավորելու կետեր
Գտնվում է քթի ծայրին: Թույլ է տալիս վերացնել շնչառական ուղիների սպազմը, հանգստացնել հազը: Պետք է ամուր բռնել քթի ծայրն ու սեղմել 1-2 րոպե:
Վերակենդանացման կետեր
Գտնվում է քթարմատի վրա, քթի եւ շրթունքի հատման կետում: Այս հատվածի մերսումը թույլ է տալիս մարդուն ուշքի բերել: Պետք է եղունգով ուժեղ սեղմել մի քանի վայրկյան:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: