«Մերժում ենք Սուրենյանին». Մկրտիչ Արզումանյան

Վերջին օրերի շարունակական անձրեւները ձանձրացրել են Մկրտիչ Արզումանյանին: Դերասանը որոշել է «մերժել» ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին:

Իր Instagram-ում Մկոն նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Էրեխեեեեեք անձրեւաաա: Շտապաաաաա, տարածեեեեք: Մերժում ենք Սուրենյանին :))»:

Հիշեցնենք, որ Մկոն միացել էր համաժողովրդական շարժմանը՝ հրաժարվելով ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- պարզաբանել էր նա:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: