Մենք հնարավորություն չունենք նրան պահելու, իսկ տատիկս հրաժարվում է ծերանոց գնալ…

Այնպես ստացվեց, որ ես վաղ տարիքում հղիացա, սակայն կտրականապես դեմ եմ աբորտներին, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ երեխան պիտի ծնվի:Ես ու ընկերս ամուսնացանք, փոքր հարսանիք կազմակերպեցինք, քանի որ այդ պահին շատ գումար չունեինք: Գումարը չի բավականացնում, չնայած նրան, որ իմ սիրելի տղամարդը գիշեր-ցերեկ աշխատում է: Ես հուսահատ վիճակում եմ:

Որտեղ ենք ապրելու մեր երեխայի հետ, չէ որ փոքրիկս պիտի արժանի պայմաններով ապահովված լինի:Որոշումն ինքն իրան եկավ: Իմ տատիկն արդեն շատ ծեր է, թույլ: Նա միայնակ ապրում է 1 սենյականոց բնակարանում:

Ես նրա հետ երկար խոսեցի, բացատրեցի իրավիճակը, խոստացա նրան տեղավորել լավագույն ծերանոցում: Սակայն ի պատասխան իմ խնդրանքի՝ նա միայն բարկացավ: Այդ օրն իսկական սկանդալ եղավ:

Ինչպես նա չի հասկանում. որ դա բոլորիս համար լավագույն տարբերակն է: Տատիկս արդեն ի վիճակի չէ ինքն իրեն խնամել, նրան պետք է, որ իր կողքին հոգատար մարդիկ լինեն:

Ծերանոցում նա չի ձանձրանա և պատշաճ խնամք կստանա:Ոչինչ, ես նորից կխոսեմ հետը, կպատմեմ ծերանոցի դրական կողմերի մասին: Նա սովորական մարդ է, ուղղակի պետք է ճիշտ մոտեցում գտնել:

Ինձ համար սարսափելի է մտածել, որ երեխաս կծնվի, իսկ մենք դեռ տուն չենք ունենա: Նրան մի  վայր է հարկավոր, որը փոքրիկս կհամարի իր հարազատ տունը: Այդպես չէ՞…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: