Դերասան Մկրտիչ Արզումանյանը հիմնակամում հումորային գրառումներով է հանդես գալիս: Սակայն այս անգամ նա այլ բնույթի գրառում է կատարել:

Ստորեւ ներկայացնում ենք գրառումը:
«Մենք բոլորս բաժանված ենք իրարից «Հայկական մեծ պարսպով»: Իրար հավեսը չունենք, իրարից հոգնել ենք, իրար տանել չենք կարողանում: Իրար լսելու ու ընկալելու, արհավիրքներից դասեր քաղելու ունակություն, ցավոք, երբևէ չենք էլ ունեցել և դա շարունակվում է մինչ օրս: Մենք դատապարտված ենք պառակտման:

Մենք պատժված ենք իրարով …»: