Մենուա, Սարդուր… իմ տնկած ազնվացեղ ծառի անկոտրում ճյուղեր… Մենս, որդուդ ծնունդով ծնունդդ շնորհավոր, քանզի… Կարին Տոնոյանի անչափ հուզիչ գրառումըՀիշեցնենք, որ արցախյն երկրորդ պատ երազմում, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, զո հվեցին բազմաթիվ հայորդիներ։

Հազարավոր հայորդիների երազանքներ մնացին անկատար։ Արցախյան երկրորդ պատ երազմում զո հվեց նաև Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հարությունյանը.
Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Մենուա, Սարդուր…..

իմ տնկած ազնվացեղ ծառի անկոտրում ճյուղեր….. Մենս, որդուդ ծնունդով ծնունդդ շնորհավոր, որովհետև դու շարունակվում ես Սարդուրիս մեջ, ապրում նրա մեջ,երազի մեջ նրա երազանքներով: Աչքերիս մեջ միշտ վառ կպահեմ նախորդ մարտի տասնմեկերի քո անմոռաց հայացքը, և միշտ այս օրը այդ հայացքով կնայեմ Սարդուրիս…..
Մենս, լույսս, իմաստս, վերջին խոսքերդ՝ ճտերիս լավ կպահես, իմ ապրելու միակ իմաստն են այժմ……. Լավ կպահեմ, կտամ այն ամեն ինչը, ինչ դու էիր երազում…… բալիդ ծնունդը կրկին շնորհավոր, բալես: