Մեդալներ պիտի հանձնվեին ինձ նման բազմաթիվ ծնողների: Մեդալ, որը երբևէ չի վերադարձնի մեր հերոս զավակների երիտասարդ կյանքը… չի կարող սփոփել անսփոփելի վիշտը, չի կարող չորացնել մեր արցունքները…
այս ամիսներին ես հաճախ եմ կիսվել ձեզ հետ իմ մտորումներով, մտահոգություններով, որդուս՝ Ալբերտի վերաբերյալ հիշողություններով, որովհետև գիտակցել և գիտակցում եմ, որ Ալբերտը սեպտեմբերի քսանիննից (Ալբերտ Հովհաննիսյանի զո հվելու օրը) հետո այլևս միայն իմ որդին չէ, նա հայ ժողովրդի զավակն է, Հայրենիքի նվիրյալը, խոնարհ հերոսը:
