Մաքրեք հագուստի վրա մնացած արդուկի հետքերը և մի շտապեք հրաժարվել Ձեր սիրելի իրերից

Եթե ​​արդուկելուց հետո Ձեր նախընտրած իրերի վրա բծեր են մնացել, ապա մի շտապեք հրաժարվել Ձեր սիրելի իրերից: Գրեթե բոլոր դեպքերում, ինքնուրույն, բոլորին կհաջողվի պայքարել արդուկի հետքերի դեմ:

Արդուկի հետքերի մաքրման համար կարող եք օգտագործել․

Քլոր, սոխ, կեֆիր, ջրածնի պերօքսիդ, կիտրոնի հյութ, ամոնիակ, շաքարի փոշի և այլն։

Խստորեն խորհուրդ ենք տալիս մեր տնային տնտեսուհիներին օգտագործել քլորի լուծույթ` արդուկի հետքերը մաքրելու համար, այս միջոցը հարմար է հատկապես բամբակյա արտադրանքների համար: Մեկ գդալ սպիտակեցուցիչը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ: Լուծույթի մեջ խոնավեցրեք բամբակ կամ կտոր և այն քսեք հագուստի վնասված հատվածներին։ Որից հետո թրջեք այն հոսող ջրի տակ և լվացեք փոշիով կամ օճառով:

Վերցրեք մեկ սոխ, կլպեք և անցկացրեք քերիչով: Այն քսեք կեղտոտված հատվածին և թեթևակի տրորեք: Եթե ​​իրերը արդուկից շատ են վնասվել, մի քանի ժամ սոխի խառնուրդը թողեք մակերեսի վրա: Մանրացված սոխը արդյունավետ միջոց է, որը կատարյալ է տարբեր գունավոր իրերի փրկության համար, բայց այն ի վիճակի չէ բարելավել մետաքսե արտադրանքի տեսքը:

Ինչպե՞ս ազատվել արդուկի հետքերից տնային պայմաններում․

Տնային պայմաններւմ, Դուք կարող եք ձերբազատվել արդուկի բծերից բորաքսի լուծույթով: Այս լուծույթից մեկ գդալ ավելացրեք մեկ բաժակ մաքուր ջրի մեջ: Բամբակը խոնավեցրեք ջրի մեջ և դրանով թրջեք արդուկից կեղտոտված հատվածների վրա: Խորհուրդ է տրվում լուծույթը հագուստի վրա թողնել մոտավորապես երկու ժամ: Որից հետ այն կարող եք լվանալ տաք ջրով և օճառով։

Փորձեք արդուկի բծերը սպիտակեղենային գործվածքներից հանել հետևյալ եղանակով:

Խոր ամանի մեջ լցրեք կեֆիր և ջուր՝ հավասար համամասնությամբ: Շորերը ներծծեք լուծույթի մեջ մոտ ութ ժամով, սահմանված ժամկետից հետո այն լվացեք քիչ քանակությամբ փոշու մեջ:

Վերցրեք այն հագուստները, որոնք փչացել էին արդուկի հետքերի պատճառով, վնասված հատվածների վրա լցրեք կիտրոնի հյութ և մեկ շերտ շաքարի փոշի: Թողեք այնքան, մինչև որ այն չորանա, ապա լվացեք հոսող ջրի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: