Մարիամ Փաշինյանը խնդրանքով դիմել է բոլոր ծնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբեք չի կարելի բռության կողքով անտարբեր անցնել։ Սեռական բռնությունը մեր հասարակության մեջ տաբու հիշեցնող թեմա է, ու շնորհակալ եմ բոլոր այն համարձակ կանանց որ բարձրացնում են իրենց ձայնը ու օգտագործում իրենց հասարակական դիրքը այս թեմայի շուրջ երկխոսություն սկսելու ու շատ ծնողների գիտակցությունը բարձրացնելու համար։

Ավանդույթը շատ կարևոր է, արժեքները շատ կարևոր են, բայց այն չպետք է կործանի այն երեխաների ու դեռահասների կյանքը, ովքեր դարձել են սեռական բռնության զոհ։

Խնդրում եմ սիրելի ծնողներ, երբեք մի թողեք որ ձեր երեխաները ապրեն ամոթի ու վախի մտածմունքներով։ Սա մեծ հաշվով ձեզանից է կախված։

Понравилась статья? Поделиться с друзьями: