Այս նյութը նվիրվում է նրանց, ովքեր կարմրում են, երբ անսպասելի հյուրեր են գալիս։ Բայց պատճառը ոչ թե հյուրընկալելու ցանկության բացակայությունն է, այլ տան թափթփվածությունը։

Եթե հետևեք մի քանի պարզ կանոնների, ձեր տունը միշտ կլինի մաքուր, կոկիկ, հավաքված, իսկ չսպասված հյուրերը ձեզ անհարմարություն չեն պատճառի։
Հավաքեք անկողինը
Առավոտյան ամենակարևոր գործն է անկողինը հավաքելը։ Շատ հոգեբաններ համարում են, որ կոկիկ մահճակալը ուղեղին տալիս է աշխատանքային օրը սկսելու ազդանշան։ Անկողինը հավաքելու հետ միասին կարգի բերեք նաև սենյակը․ գեղեցիկ դասավորեք հագուստը, բարձերը ու վայելեք արդյունքը։
Առավոտյան դատարկ լվացարան
Չկա ավելի վատ բան, քան առավոտյան մտնել խոհանոց ու լվացարանի մեջ հայտնաբերել տասնյակ կեղտոտ ափսեներ։ Այդպես անգամ սուրճ խմելու ցանկությունը ի սպառ կվերանա։ Սովորություն դարձրեք երեկոյան լվանալ ափսեները, որ առավոտյան ձեզ դիավորի մաքուր ու չոր լվացարանը։

Լվացք և արդուկ
Մաքրության հիմքերը։ Ոչ մի կոկիկության մասին խոսք չի կարող գնալ, եթե զամբյուղը լիքն է կեղտոտ իրերով, իսկ լվացված հագուստը լցրած է արդուկի սեղանին։
Յուրաքանչյուր մանրուք պիտի դրված իր տեղում
Մի հետաձգեք գործերը
Լվացեք անմիջապես
Եթե ափսեները լվանաք անմիջապես օգտագործելուց հետո, նկատեք որևէ կեղտոտ մի բան ու լվանաք, տանը միշտ մաքուր կլինի։

Մի պառկեք քնելու, եթե խոհանոցը թափթփված է
Պլանավորեք գործերը
Ու այդ ժամանակ անհայտությունը ձեզ չի վախեցնի։ Դուք կիմանաք, թե երբ ինչ եք արել ու ինչ պիտի անեք։ Ու այդ ժամանակ մաքրությունը ձեզ այլևս գլոբալ հարց չի թվա։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը