
Անգլիական քաղաք Տոնտոնի բնակիչներն իրենց այգում տարօրինակ առարկա գտան: Այն փոքր չափի էր, կապույտ գույնի և ծակծկում էր: Մարդիկ կարծեցին, թե դա խաղալիք է կամ որևէ սարքի ինչ-որ մաս: Որոշեցին իմանալ, թե դա ինչ է, և սկսեցին մաքրել այն:
Որքան մեծ էր մարդկանց զարմանքը, երբ պարզեցին, որ դա ոզնի է: Պարզվեց, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ ներկել են ոզնուն, իսկ հետո դեն գցել: Խեղճ կենդանին անշարժ մնացել է այնքան ժամանակ, մինչ նրան գտել են:

Ոզնուն գտած բարի մարդիկ նրան լվանալուց հետո դիմեցին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն: Աշխատողները լիովին մաքրեցին ոզնուն, պատվաստեցին, իսկ հետո պարզեցին, որ կենդանին լրիվ առողջ է:

Ոզնին որոշ ժամանակ մնաց կացարանում, որպիսի ապաքինվի ստացած շոկից հետո: Իսկ հետո նրան բաց թողեցին անտառ: Ոզնին մի երկու րոպե քարացած կանգնեց, հետո արագ վազեց դեպի անտառ և թաքնվեց:
Ցավոք, չհաջողվեց պարզել, թե ով էր այդքան դաժան արարքի հեղինակը, ում համար կարող էր ծիծաղելի թվալ ներկված և տանջված կենդանին: