Մատուցողուհին ժպիտը դեմքին սպասարկեց թափառաշրջիկ այցելուին՝ պատկերացում անգամ չունենալով, թե ով է նա իրականում

Պետք է ձգտել մարդկանց վերաբերվել հարգանքով՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, ինչ տեսք ունեն: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են իրավիճակներ. որոնք խոր հետք են թողնում նրա արտաքինի վրա, և դա դեռ մարդու մասին դատելու պատճառ չէ: Ներկայացնում ենք մարդկային վեհ արարքի մասին վկայող մի հուզիչ պատմություն:

Մի անգամ ռեստորան մտավ մի թափառական մարդ: Ասել, որ նրան ոչ ոք չցանկացավ սպասարկել, նշանակում է ոչինչ չասել: Միայն մի մառուցողուհի ժպիտը դեմքին մոտեցավ նրան, ասես մշտական և կարևոր հյուրի էր դիմավորում: Անկեղծ պատրաստակամությամբ նա կատարեց անտուն մարդու պատվերը՝ նույնիսկ հույս չունենալով, որ տղամարդը կվճարի: Տղանարդու հեռանալուց հետո աղջիկը զարմանքով նկատեց, որ նա 100 դոլար թեյավճար է թողել իրեն:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «տնանկը» իրականում այդ ռեստորանի տերն էր, որ որոշել էր նման ձևով ստուգել իր աշխատողներին և հայտնաբերել նրանցից լավագույնին:

Արժե մտածել այս պատմության շուրջ և հիշել հայտնի ասացվածքը՝ լավություն արա և ջուրը գցիր:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: