Մաշկի անբացատրելի քորի պատճառն իրականում կարող է թաքնված լինել լվացքի մեքենայի մեջ. ահա, թե ինչպես է պետք ախտահանել լվացքի մեքենան

Բորբոսը  շատ վտանգավոր  է, այն կարող է սունկ առաջացնել, որն էլ  մարդու կենդանիների մոտ կարող է  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:  Եթե բորբոս է  հայտնվել նշանակում է դրա համար կան բարենպատ պայմաններ՝ բարձր խոնավություն և ջերմություն:

Լվացքի մեքենայի մեջ բորբոսի առաջացման հիմնական պատճառներն են

  • մշտական լվացքը 30-40 աստիճանի տակ
  • լրիվ չդատարկված ջուրը
  • լվացքի մեքենայի սխալ  խնամքը,երբ ամեն լվացքից հետո մեքենան չի չորացվում
  • դռնակը գրեթե միշտ փակ է

Լվացքի մեքենայի մեջ առաջացած բորբոսը մաքրելու համար անհրաժեշտ է

  • մաքրող հեղուկ, ցանկալի է քլորի պարունակությամբ
  • սպունգ
  • տնտեսական ամուր ձեռնոցներ
  • 25 գ կիտրոնաթթու

Ինչ է պետք անել.

  1. Առաջին հերթին պետք է  անձեռոցիկի կամ փափուկ գործվածքի օգնությամբ  մաքրել  լվացքի մեքենան:
  2. Այնուհետև մաքրող հեղուկը  քսել ռետինե գոտում վրա, և հավասարապես տարածել:
  3. Դուռը փակել և թողնել 2 ժամ, որից հետո միացնել «Պարզաջրում» («Полоскание»)  ռեժիմը, որպեսզի  հեղուկը մաքրվի:
  4. Լվցաքի փոշու համար նախատեսված  կոնտեյներում  լցնել  կիտրոնաթթուն և  միացնել լվացքի ռեժիմը  ամենաբարձր աստիճանի տակ:
  5. Այս պրոցեդուրայից հետո լվացքի մեքենան կշողա ինչպես նորը:
  6. Այս գործողությունը կրկնել ժամանակ առ ժամանակ բորբոսի առաջացումը կանխելու  նպատակով:
  7. Լավ և ճիշտ խնամքը երկարացնում է լվացքի մեքենայի կյանքը, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել կենցաղը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: