Մարիա անունով աղջնակը ծնվել է Ֆիլիպիններում: Նա միանգամից հայտնվել է մանկատանը, քանի որ հորն ու մորը նման երեխա պետք չէր: Աղջկա համար ծնողներ գտնելը գրեթե անհնար էր: Շատերը նայում էին նրա նկարին, տեսնելով փոքրիկի դեմքը՝ ցանկանում նրան որդեգրել, սակայն երբ գալիս էին մանկատուն, ուղղակի փախնում էին:
Պարզապես Մարիան առանձնահատուկ երեխա է:
Աղջին ունի տետրաամելիայի համախտանիշ: Երեխան ի ծնե չի ունեցել ձեռքեր և ոտքեր:
Թվում էր, թե այդ հիվանդությունը փոքրիկի համար դատավճիռ է, և նա ամբողջ կյանքը ստիպված կլինի անցկացնել մանկատանը: Բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, ում չվախեցրեց Մարիայի հաշմանդամությունը: Հանուն փոքրիկի Ստյուարտ ամուսիններն անցան հազարավոր կիլոմետրեր:
Ադրիանան և Ջեյսոնն արդեն ունեին երկու երեխա: Սակայն նրանք ցանկանում էին մեծ ընտանիք ունենալ: Առաջին որդեգրված երեխան տղա է, նրա անունն է Ջոշուա:
Երբ ամուսինները տեսան հիվանդ աղջնակի լուսանկարները, հասկացան, որ նրանք պիտի անպայման տուն բերեն նրան:
Այժմ Մարիան ապրում է ԱՄՆ-ում, արդեն լեզու է գտել քրոջ և եղբոր, նաև ծնողների հետ:
Ամուսիններն ասում են, որ Մարիան բարի, ուրախ, կամեցող երեխա է:
Զարմանալի է, բայց երեխան առանց գործի նստած չէ: Կարող է թվալ, որ առանց ձեռքերի և ոտքերի երեխան չի կարող ոչինչ անել, սակայն այդպես չէ: Հատուկ նրա համար ստեղծվել է սարքավորում, որը թույլ է տալիս որոշակի գործողություններ կատարել: Այդպես, Մարիան կարողանում է զբաղվել համակարգչով, նկարել, ուտել: