Մանդարինի այu վsանգի մաuին fչերը գիsեն․․․ Իրականnւմ դրանf այնfան էլ առnղջարար չեն

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր թելեգրամ-ալիքում զգուշացրել է մանդարինի վտանգի մասին։

«Մանդարինները բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, ինչը նշանակում է, որ դրանք կարող են վնասել օրգանիզմին, հատկապես, եթե դուք ունեք խոց կամ գաստրիտ:

Իսկ մանդարինի հյութն ագրեսիվ ազդեցություն է թողնում ատամի էմալի վրա՝ աստիճանաբար քայքայելով այն։ Ցիտրուսային մրգեր ուտելուց հետո պետք չէ անհապաղ լվանալ ատամները, ավելի լավ է բերանը ողողել ջրով»,— գրել է բժիշկը։

Էնդոկրինոլոգն զգուշացրել է մանդարինի վտանգի մասին

Էնդոկրինոլոգը նշել է նաև, որ ցիտրուսային մրգերն ուժեղ ալերգեն են: Երբեմն մրգերը դատարկ ստամոքսին ուտելու դեպքում առաջացնում են փքվածություն և մեծացնում ախորժակը։

Չնայած այս մրգերը համարվում են ցածր կալորիականությամբ մթերք, սակայն դրանք բավականին բարձր շաքար են պարունակում, նշել է Պավլովան։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: