Մայրս մի օր ուղղակի տնից հեռացավ. Նա մեկնեց ուրիշ քաղաք. Չգիտեմ մեղադրեմ թե՞… միայն գիտեմ, որ մեղավորը հայրս էր

Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք: Հայրս ուներ իր փոքր բիզնեսը, բավականին մեծ գումար էր աշխատում, մայրս իրավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրում փլուզվեց… Հորս ընկերները նրան մի օր տարան պոկեր-ակումբ: Հենց այդ գիշեր նա այնտեղ թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը:

Նա եկավ տուն միայն առավոտյան, ասաց, որ զղջում է արածի համար և այլևս նման կերպ չի վարվի: Մայրս չբարդացրեց իրավիճակը, պարզապես նրան տարավ քնելու: Այդ ամիսը դժվարությամբ ապրեցինք մորս աշխատավարձով:Կարծում էինք, որ դա սխալ էր, որ էլ չի կրկնվի: Բայց մենք սխալվում էինք: 

Կազինոներ, դրույքներն, ազարտային խաղեր…այդ ամենը դարձավ հորս ապրելակերպը: Եվ որպես կանոն, մի օր մեր դուռը թակեցին երկու տղամարդիկ՝ մոտ 2 մետր հասակով, նրանք խոստացան կորցնել ինձ, եթե հայրս չտա պարտքերը: Երեկոյան պատմեցի հորս տեղի ունեցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և սկսեց ներողություն խնդրել:

Մայրս մի կերպ էր հասցնում աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալու համար, ես ինքս էլ տարբեր աշխատանքներ էի կատարում, որ ինչ-որ կերպ օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ուրախ եկավ տուն, ասաց, որ խոշոր գումար է շահել:

Մենք թեթևացած շունչ քաշեցինք, վերջապես կարող էինք փակել պարտքերը և հանգիստ ապրել…բայց նույն գիշերը հայրս պարտվեց ամբողջ գումարը…

Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը, վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս աշխատանքից հետո ուղղակի տուն չեկավ…Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ուղղակի անհետացել էր:

Գիշերներն արթնանում էի հորս լացի ձայնից, նա օրեր շարունակ խմում և արտասվում էր, իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա այլևս չէր խաղում:3 ամիս անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ մայրս գտնվել է, նա ինքն էր ներկայացել բաժին: Անկեղծ ասած, չէի ուզում տեսնել նրան:

Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնացի այնտեղ: Մայրս անդադար ներողություն էր խնդրում, ասաց, որ այլևս չէր դիմանում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:

Հիմա արդեն երկար ժամանակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ համարում էի, որ մայրս ինչ-որ տեղ մահացած պառկած է…

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: