Մայրն ուշաթափվեց, երբ տեսավ իր դստեր փեսացուին. տղան իր առաջին սիրո կրկնօրինակն էր

Բոլորի համար շատ կարևոր է այն օրը, երբ դուստրը ծնողներին է ներկայացնում է իր ընտրյալին: Բայց մեր հերոսուհու պատմության մեջ իրավիճակն այնքան էլ սովորական չէր: Ամբողջ օրը Վալենտինան տեղը չէր գտնում:

Թվում էր՝ արձակուրդային օր է, պետք է պառկել, հանգստանալ: Իսկ միթե՞ Հնարավոր էր: Նրա միակ դուստրը՝ Նատալին, այսօր խոստացել է գալ ոչ սովորական հյուրի հետ: Վերջերս Վալենտինան հասկացավ, որ դուստրն ընկեր ունի: Իսկ ո՞ր մայրը չի ցանկանում իմանալ իր դստեր գաղտնիքները: Եվ ահա մեր հերոսուհին սկսեց հարցաքննել Նատալիինն՝ ի՞նչն ինչպե՞ս է:

Դե՛, վերջիվերջո աղջիկը տեղի տվեց:

-Այո՛, կա մի տղա: Նրա անունը Սերգեյ է: Լավ, գեղեցիկ, աշխատասեր, խելացի: Եվ կարծես թե նրանց մոտ ամեն ինչ իրական  է:

Դե՛, եթե իրական է, ուրեմն այդպիսի պատմությունները պետք է գեղեցիկ ավարտ ունենան` ամուսնության առաջարկով: Եվ ահա մի օր Սերգեյը Նատալիին ամուսնության առաջարկ արեց: Եվ քանի որ աղջիկն արդեն ծանոթ էր նրա ծնողների հետ, ժամանակն էր փեսացուին ծանոթացնել հարսնացուի մորը: Նա մենակ էր մեծացրել Նատալիին: Աղջկա հայրը վաղուց էր լքել ընտանիքը: Նրա մասին արդեն մոռացել էին:

Դե լա՜վ, ին՞չ ենք անընդհատ անցյալից խոսում: Եկեք ներկայից խոսենք: Վերջապես հյուրերը եկան: Վալենտինան իրեն կորցրեց: Կինը վազեց միջանցք՝ դստերը և նրա փեսացուին դիմավորելու: Նայեց նրան՝ երջանիկին, հայացքը թեքեց կողքին կանգնած բարձրահասակ տղային և գունատվեց: Իսկ հետո հանկարծ ուշագնաց եղավ:

Խելքի եկավ այտերի թեթև հարվածներից: Բացեց աչքերը՝ կողքին՝ վախեցած դուստրը և նրա ընկերը: Նրանք ոչինչ չէին հասկանում:

-Մայրի՛կ, արի շտապ օգնություն կանչեմ: Ի՞նչ պատահեց քեզ, — հարցրեց Նատալին:

-Ո՛չ, ո՛չ, ոչ մի տեղ մի՛ զանգեք: Ես շուտով լավ կզգամ ինձ,- պատասխանեց տանտիրուհին՝ վեր կենալով հյուրի օգնությամբ:

Եվ ահա մայրը ջուր խմեց, շունչը տեղը բերեց, հանգստացավ: Ժամանակն է լրջորեն խոսել: Աղջիկը կասկածում էր, որ մայրը վատացել է իր փեսացուին տեսնելուն պես: Բայց նա անթերի էր` գեղեցիկ, ընկերական, ոչ ամբարտավան: Այդ դեպքում ինչի՞ հետևանք էր նման արձագանքը: Դե՛, մայրը ստիպված էր պատմել ամեն ինչ ամենասկզբից: Դա այն իմաստով, որ կնոջ պատմությունը սկսվեց նրանից… երիտասարդությունից:

Եվ որպեսզի ամեն ինչ բոլորի համար պարզ լինի, Վալենտինան բացեց պահարանը և հանեց հին լուսանկարների ալբոմը: Թերթելով այն՝ վերջապես ցույց տվեց դրանցից մեկը: Նայելով նրան՝ Նատալիի ու Սերգեյի բերանները զարմանքից բաց մնացին: Լուսանկարում դեռ երիտասարդ Վալենտինային գրկել էր … Սերգեյը, նրա դստեր փեսացուն:

Отношения свекрови и невестки: от любви до ненависти и обратно ...

«Ինչպե՞ս կարող է դա լինել»,- հոգոց հանեց աղջիկը: Եվ մայրը պատմեց, թե ինչպես դա կարող է լինել: Տղան, ով գրկել էր երիտասարդ Վալյային, Ռոմանն էր: Եվ նա հենց Վալենտինայի առաջին սերն էր: Դա տեղի է ունեցել շատ վաղուց՝ ավելի քան քսան տարի առաջ: Այն ժամանակ նա ուսանողուհի էր: Ինքը նույնպես: Նրանք հանդիպեցին և… հոգին սլացավ դրախտ: Սիրում էին միմյանց խենթանալու աստիճան: Նրանք ծրագրել էին ամուսնանալ: Իսկ ավարտելուց անմիջապես հետո նրանք հիմարաբար վիճեցին և բաժանվեցին: Նրանք ուշքի կգային, կհաշտվեին: Բայց Ռոմանն աշխատանք ստացավ և ծանր հույզերով մեկնեց հեռու՝ երկու հազար կիլոմետր՝ շինարարություն անելու համար: Իսկ Վալյան բարկությունից ամուսնացավ մեկ ուրիշի հետ:

-Ասա՛ ինձ, Սերգե՛յ, քո հայրանունը Ռոմանովիչ է, չէ՞,- իր պատմությունն ավարտեց Վալենտինան՝ հյուրին ուղղված հարցով: Սերգեյը միայն զարմացավ.

-Դուք պարզապես շատ նման եք նրան,- ժպտաց Վալենտինան.- ինչպես ջրի երկու կաթիլ: Պարզապես ինձ համար անսպասելի էր, ինչի պատճառով ես գլխապտույտ ունեցա: Մեր հերոսուհու կյանքն ամուսնու հետ չստացվեց: Նույնիսկ անտեսելով դստեր ծնունդը՝ նրանք բաժանվեցին: Չնայած ուրիշներից վատ չեն ապրել: Բայց երևի տղամարդը հասկացել է, որ կինն իրեն չի սիրում: Կամ սիրում է, բայց մեկ ուրիշին: Վալենտինան չի զղջացել ամուսնալուծություն համար: Դստերը միայնակ է ոտքի կանգնեցրել: Բայց այդպես էլ չի ամուսնացել: Միշտ իր առաջին սերն է հիշել: Եվ այդ սերն այնքան անսպասելի էր, որ տարիներ անց ինքն իրեն հիշեցրեց:

-Իսկ ինչպե՞ս է հայրդ,- համարձակվելով՝ հանկարծ Վալենտինան հարցրեց Սերգեյին, երբ նրանք բոլորը մի փոքր հանդարտվել և որոշել էին ճաշել:

-Իսկ Դուք հիմա ինքներդ նրան հարցրեք,- պատասխանեց տղան անմեղ ժպիտով:

— Ես զանգահարել եմ նրան և պատմել Ձեր մասին: Նա արդեն շտապում է այստեղ:

-Նա գալիս է այստե՞ղ,- չգիտես ինչո՞ւ, վախեցավ մեր հերոսուհին :

Եվ այդ պահին հնչեց դռան զանգը: «Երևում է՝ նա արդեն ժամանել է …»,- ուսերը թոթվեց Սերգեյը: Եվ Նատալին, նայելով բազկաթոռին ընկղմված մորը, գնաց բացելու դուռը:

Դատելով ամեն ինչից՝ կյանքն այս տանը շատ շուտով կտրուկ կփոխվի…

Понравилась статья? Поделиться с друзьями: