-Մայրիկ, կարո՞ղ ես երեխայիս հետ մնալ 2-3 ժամ․․․ -Ոչ, ես ինքս էլ գործեր ունեմ․․․

Ուզում եմ այսօր խոսել մի թեմայի շուրջ, որը շատերին կհետաքրքրի։ Խոսքը գնում է բարեկամների մասին։
Արդյո՞ք ունեք մտերիմ մարդիկ, ովքեր կարող են մնալ ձեր երեխաների հետ, եթե ինչ-որ կարևոր գործեր
ունեք կամ ուղղակի ուզում եք ձեր ամուսնու հետ հանգիստ գնալ որևէ մի տեղ։Իհարկե, շատ լավ է, երբ կա
տատիկ, ով միշտ պատրաստ է մնալ երեխայի հետ, միշտ կօգնի և նույնիսկ կարող է ինքը առաջարկել օգնել,
իսկ ամենակարևորն այն է, որ հետո երեսով չտա։

Իմ դեպքում նման բան չկա։ Ոչ առաջին երեխայիս, ոչ էլ երկրորդ երեխայիս հարցում մայրս ընդհանրապես
չի օգնել, դե ես էլ արդեն վաղուց չեմ խնդրում։ Առաջ ես երբեմն դիմում էի նրան, բայց հետո հասկացա, որ
դա մորս համար մեծ նեղություն է։ Հենց թողնում էի երեխայիս նրա մոտ, սկսում էր 10 րոպեն մեկ զանգել և
հարցնել, թե երբ եմ գալու։

Մի անգամ շատ բարձր ջերմություն ունեի, անուժ պառկած էի, ամուսինս էլ գործուղման էր գնացել։ Այլ ելք
չունեի, ստիպված զանգեցի մորս և ուղղակի աղաչեցի,որ գա, մնա երեխաների հետ, մինչ կգա շտապ
օգնությունը։ Նրա ձայնի մեջ այքնան դժգոհություն կար, որ ես 1000 անգամ զղջացի, որ զանգել
եմ։Իրականում արդեն սովոր եմ, բայց միևնույնն է, դա ցավալի է։

Երբ տեսնում եմ ընկերուհիներիս մայրերին, թե որքան են օգնում իրենց աղջիկներին, սիրով պահում
թոռներին, տանում զբոսնելու, արցունքներս ակամա հոսում են։Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք
մեծահասակ երեխաներն այլևս չպետք է հույս դնեն ծնողների վրա․․․ գուցե ես եմ սխալ․․․

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: