Մայրը քնելուց առաջ սանրում էր դտսեր մազերը, իսկ երեխան տխուր նստած էր, նայում էր հայելու մեջ և հանկարծ հարցրեց․
—Մայրիկ, իսկ տգեղ երեխաներ լինու՞մ են։
—Կարծում եմ՝ ոչ։ Բոլոր փոքրիկներն էլ ստեցծված են սիրվելու համար, նրանք հիացնում են մեծ աչուկներով, փոքրիկ քիթիկներով և կարմիր շուրթերով։ Ինչու՞ ես հարցնում, աղջիկս։
—Բայց եթե ես գեղեցիկ լինեի, այն կինը, որ ունեցել է ինձ, ինձ միայնակ չէր թողնի, — խորը շունչ քաշելով պատասխանեց երեխան։

—Դու բոլորից գեղեցիկ ես։ Աշխարհում ամենագեղեցիկը։ Միայն տես, ինչ չքնաղ մազեր ունես, ինչ խորը աչքեր։ Քո պես դստեր մասին երազում է ցանկացած մայրիկ, — գրկելով փոքրիկին՝ ասաց մայրը։
—Իսկ այդ դեպքում ինչու՞ նա ինձ չի վերցրել։
—Գիտե՞ս, ոչ բոլոր երեխաներն են միանգամից հայտնվում իրենց իսկական մայրիկների մոտ, լինում է այնպես, որ նրանք ծնվում են նրանցից, ովքեր բոլորովին չեն կարողանում մայր լինել։ Եվ այդ կանայք նայում են փոքրիկին, տեսնում, որ նա շատ գեղեցիկ է, և տանում են հատուկ տուն, որպեսզի ծնողները նրանց շուտ գտնեն։

—Իսկ այդ մայրիկները չե՞ն կարող իրենք իրենց համար երեխա ունենալ։
—Կան մայրիկներ, ովքեր չեն կարող ունենալ, քանի որ իրենց փոքրիկը սպասում է հատուկ տանը։ Ես ու քո հայրիկն էլ շտապեցինք քեզ որոնելու և երբ տեսանք, հասկացանք, որ հենց դու ես մեր աղջիկը, քանի որ անչափ գեղեցիկ ես, ինչպես և մենք երազում էինք։
—Այսինքն, ես կորե՞լ էի։
—Հա, և գտնվել, — մայրը երջանիկ ծիծաղեց, ամուր գրկեց դստերը, համբուրեց և անուշ քուն մաղթեց։
—Մայրիկ։
—Հա, իմ աղջիկ։
—Որքան հրաշալի կլիներ, եթե բոլոր երեխաները գտնեին իրենց ծնողներին, այնպես չէ՞։
—Հա, դրանից լավ բան չի կարող լինել․․․
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք