Մայրիկն աղջկան նվեր տվեց, իսկ նա այն նետեց աղբարկղը: Ահա, թե ինչպիսի դաս տվեց մայրն աղջկան

Յուրաքանչյուր մայր և յուրաքանչյուր հայր գիտեն, որ երեխա մեծացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Երբեմն նույնիսկ ամենախոնարհ ծնողները չեն կարող դիմանալ դրան և ստիպված կորցնում են իրենց տրամադրությունը:

Երբ Փրեսլին իր մայրիկի նկատմամբ ցուցաբերեց անշնորհակալություն, նրա մայրը՝ Հեյլի Հազելը, որոշեց դաս տալ աղջկան: Այդ ամերիկուհին միայնակ է մեծացնում դստերը:

Նա անում է ամեն ինչ, որպեսզի Փրեսլին որևէ բանի կարիքը չունի: Կինը դժվարությամբ է աշխատում, և փրձում է գումարը խնայել իր երեխայի կրթության համար:

Ուսումնական տարվա մեկնարկից առաջ Հիլին որոշեց դստերը ոչ մեծ, բայց շատ գեղեցիկ նվեր մատուցել` գրչատուփ՝ Լոլ տիկնիկների պատկերով, որոնից Պրեսլին պարզապես խենթանում էր:

Այն գնելով, Հեյլին ամբղջ ճանապարհին պատկերացնում էր, թե որքան երջանիկ կլինի նրա դուստրն այդ նվերը ստանալով: Այնուամենայնիվ, ամեն ինչ տեղի չունեցավ այնպես, ինչպես պատկերացնում էր հոգատար մայրիկը:

Բայց ուրախության փոխարեն, փոքրիկ աշակերտուհին սկսեց լացել: Հեյլին զարմացավ նրա այդպիսի արձագանքից: Պարզվում է, որ նրա դասարանից որոշ աղջիկներ արդեն ունեին նմանատիպ գրչատուփ, իսկ Փրեսլին երազում էր մեկ այլ բանի մասին:

Աղջիկն այն վերցնելով նետեց աղբարկղի մեջ: Կինը ցանկացավ բարկանալ իր անշնորհակալ դստեր վրա, բայց  ժամանակին հավաքեց ինքն իրեն՝ գտնելով մի միջոց, որի շնորհիվ նա կպատժի Փրեսլիին, առանց ձայնը բարձրացնելու:

Մայրիկը գնաց խոհանոց և գտավ մի թափանցիկ տոպրակ և դրա վրա գրեց «Գրչատուփ»: Հեիլին դստերն ասաց, որ մեկ տարի շարունակ, աղջիկն իր բոլոր գրենական պիտույքները կտանի դպրոց այդ տոպրակի մեջ, քանի որ մեկ այլ գրչատուփ նա այլևս չի ստանա։

Բացի այդ, մայրը ստիպեց Փրեսլիին <<Լոլ>> գրչատուփը հանել աղբարկղից: Ամերիկուհին պարզեց, թե ով է դստեր դասարանում ամենաաղքատ ընտանիքից երեխան և նրան տվեց այդ նույն «Լոլ» գրչատուփը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: