
33 ամյա Էնջել Ֆիորինին, երեք երեխաների երջանիկ մայր էր և լավ կին: Սակայն մի օր նրա տանը հրդեհ բռնկվեց…
Կրակը շատ արագ էր տարածվում, Էնջելը սկսեց խեղդվել, սակայն կարողացավ կրակից հանել իր բոլոր երեք երեխաներին: Եվ դա Էնջելի պատմության միայն սկիզբն է…

Աարոնն այդ օրը տանը չէր, գնացել էր ընկերների հետ հանդիպման: Կինը հանգիստ երեկո անցկացրեց երեխաների հետ և նրանց պառկացրեց քնելու: Իսկ գիշերվա կեսին սկսեց խեղդվել…
Բացելով աչքերը՝ Էնջելը տեսավ, որ տունը լցված է ծխով: Կինը շտապեց երեխաների մոտ՝ գցվելով կրակի մեջ:

3 ամյա Վիննիին և փոքրիկ Ռոզալիին նա միանգամից դուրց բերեց, սակայն տանը մնացել էր ավագ աղջիկը, Ջոանան: Մայրը՝ առանց մի վարկյան ինքն իր մասին մտածելու, ներս մտավ և գտավ դստերը: Նա իր մարմնով փակեց աղջկան:
Էնջելը հիշում է, ինչպես բացեց դուռը, որի տաքացած բռնակը իր մաշկին թողեց խորը հետք: Ցավից ինքը քիչ էր մնում ուշագնաց լիներ, սակայն նրան պահել էր հարևանը, ով նախկինում հրշեջ է եղել:

Կրտսեր երեխաները գրեթե չէին տուժել, իսկ Ջոանային և Էնջելին հոսպիտալացրեցին: Աղջիկը շատ արագ ապաքինվեց. ամբողջ հարվածն իր վրա ընդունել էր մայրը:
Էնջելը ստացել էր բազմաթիվ այրվածքներ: Բակտերիալ թոքաբորբը և թոքերի արտերիաների տրոմբոէմբոլիան շատ էին թուլացրել կնոջ օրգանիզմը: Իսկ ավելի ուշ երեխաների մայրը մաշկի փոխպատվաստման մի քանի ծանր վիրահատությունների ենթարկվեց:

Ամուսինը գիշեր-ցերեկ անցկացնում էր կնոջ անկողնու կողքին, իսկ ընկերներն ու մտերիմները այցելում էին նրան:
Էնջելը դարձել էր տեղի հերոսուհին: Բարի մարդիկ գումար հավքեցին, որպիսի վճարեն կնոջ բուժման համար:

Ողբերգությունից 8 ամիս անց ամուսինը որոշեց սիրելիին անակնկալ մատուցել: Նրանք արդեն 15 տարի միասին էին, սակայն այդպես էլ չէին պսակադրվել: Նորպասակների հարսանիքը դարձավ այն առիթը, որը տոնում էր ամբողջ քաղաքը:

Կյանքում լինում են հրաշքներ, Էնջելի և Աարոնի պատմությունը դրա ապացույցն է: