Մայրը դուրս էր եկել հիվանդ երեխայի պալատից, իսկ երբ վերադարձավ, տեսավ անսպասելի մի բան

Ինչպես ասում են, ուրիշի երեխաներ չեն լինում: Անհնար է անտարբեր անցնել լացող՝ թեկուզ անծանոթ երեխայի կողքով: Այս պատմությունը տեղի է ունեցել ամերիկյան նահանգներից մեկում:

Սլեյդ Թոմփսոնն ընդամենը 5 տարեկան էր: Ցավոք, փոքրիկը հաճախ էր հայտնվում վիրահատական սեղանին: Երբ Սլեյդն արթնացավ նարկոզից հետո, սկսեց հայացքով  փնտրել մորը: Չգտնելով նրան՝ տղան վախեցավ և սկսեց արտասվել:

Երեխայի լացը լսեց Էննի Հագեր անունով բուժքույրը: Նա ներս վազեց և հարցրեց փոքրիկին, թե ինչու է վերջինս արտասվում: Սլեյդը պատմեց, որ վախեցած է և խնդրեց բուժքրոջը գրկել իրեն:

Էննին պառկեց երեխայի կողքին և ամուր գրկեց տղային: Կարճ ժամանակ անց երեխան հանգստացավ և քնեց:

Մի քանի րոպե անց Սլեյդի մայրը եկավ պալատ և տեսավ այդ գեղեցիկ տեսարանը: Նա հասցրեց լուսանկարել նրանց:

Հիվանդանոցից դուրս գրվելու օրը Սլեյդը Էննիին ծաղկեփունջ նվիրեց և շնորհակալություն հայտնեց ցուցաբերած բարության համար: Աղջիկը չկարողացավ զսպել հուզմունքը…նա ուղղակի ասաց.

Բարությունը գին չունի, էլ ինչու՞ չնվիրենք այն մարդկանց…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: