
15 տարեկան Խաննան մյուսների նման անհամբերությամբ սպասում էր իր ավարտական երեկոյին: Նա քաջ գիտակցում էր, որ այդ օրը իր կարճատև կյանքի վերջին լուսավոր կետն էր լինելու: Նա չէր պատկերացնում, թե հարազատներն ու ընկերները ինչ անակնկալ էին պատրաստում իր համար:
Նկարներում աղջիկը նման է արքայադստեր, սակայն իրականում նա անբուժելի հիվանդ է: Խաննան տառապում է Յուինգի սարկոմայով, որը ոսկրածուծային ծագման ուռուցք է: Աղջկա մոտ հիվանդության վերջի փուլն է և նա առանց ցավազրկողների չի կարողանում անկողնուց վեր կենալ:

Նա երկու տարի պայքարում է հիվանդության դեմ, սակայն պայքարը մոտենում է տրամաբանական ավարտին…
Ավարտական երեկոյից 5 ամիս հետո աղջկա մոտ նորից նույն ցավերը սկսվեցին, իսկ բժիշկները անզոր էին բուժումը շարունակելու համար:

Թրենտ Հոդկինսոնը պրոֆեսիոնալ ռեգբի խաղացող է և զբաղվում է բարեգործությամբ: Նա Խաննայի հետ անոթացել է վերջինիս բուժման ժամանակ: Երբ աղջիկը իմացավ սպորտսմենի սպասվելիք այցի ամսին, երջանկությունից կորցրել էր իրեն:

Աղջկա համար հեքիաթային ավարտական երեկո կազմակերպելու համար դպրոցի տնօրինությունը կապ էր հաստատել սպորտսմենի հետ, իսկ վերջինս մեծ սիրով համաձայնել էր ավարտական երեկոյին աղջկա ուղեկիցը լինել:
Աղջկա համար հեքիաթային երեկո էին կազմակերպել, որպեսզի նա կարողանա մեկ օրով իրեն լիարժեք երջանիկ զգալ…
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն