Մազերս լվացի կերակրի սոդայով, և արդյունքն ինձ իրոք զարմացրեց

Այժմ Ձեզ կներկայացնեմ մի միջոց` մազերի խնամքի համար:

Սոդան էկոլոգիապես մաքուր արտադրանք է, ուստի այն կարելի է օգտագործել մազերը լվալիս` առանց վախենալու: Գլխավոր պատճառը, որ ես որոշեցի փորձել մազերս սոդաով լվանալ, այն էր, որ շատերն ասում էին, որ սոդան օգնում է,որ մազերն ուշ յուղոտվեն, իսկ դա ինձ համար կարրոր խնդիր էր:

Բայց … հրաշք տեղի չունեցավ այդ առումով, քանի որ ես ոչ մի փոփոխություն չնկատեցի: Սոդան լվանում է այնպես, ինչպես շամպուը, մազերը դարձնելով մի փոքր հնազանդ: Միայն անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ, հակառակ դեպքում մազերը կպչուն կլինեն, և կարող է հայտնվել թեփ:

Շատերը խորհուրդ են տալիս դրանից հետո մազերի ծայրերը լվանալ քացախով, ինչի պատճառով նրանք հետագայում դժգոհում են, քանի որ մազերը դառնում են ավելի բարակ:

Իսկ եթե լվանաք կիտրոնաթթվով, կնկատեք էական տարբերություն: Սոդան մազերը դարձնում է ավելի ծանր, շոշափելու դեպքում դրանք այնքան էլ փափուկ և մետաքսանման չեն, չնայած որ արտաքինից վատ տեսք չունեն:

Հնարավո՞ր է լվանալ: Ժողովրդական ...

Եթե ​​Ձեր մազերը ներկված է, հիշեք, որ սոդան ուտում է այդ ներկը:

Մազերը սոդայով լվանալու համար, իդյալական լուծումը ինձ համար սա է.

Մեկ բաժակ տաք ջրի մեջ, մանրակրկիտ լուծեք մեկ ճաշի գդալ սոդա և մումիոյի կես հաբ: Եթե ​​ունեք երկար մազեր, ապա ավելի լավ է վերցնեք երկու բաժակ ջուր և երկու ճաշի գդալ սոդա: Նախ, Ձեր մազերը մանրակրկիտ լվացեք մաքուր ջրով:

Այնուհետև չորացրեք, և լուծույթը շփեք մազերին և գլխի մաշկին, որից հետո նորից լավ լվացեք ջրով: Այնուհետև վերցրեք բալզամ, որն անհրաժեշտ պատրաստել է նախապես.

Կես քամած կիտրոնի հյութը, և Ձեր սիրած եթերայուղից մի քանի կաթիլ, լցրեք մեկ բաժակ ջրի մեջ և լվացեք մազերն այդ հաճելի բալզամով:

Օրինակ, եթե ունեք յուղոտ մաշկ, անանուխի յուղը կատարյալ կլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: