
Հիշում եք, թե ինչպես էին ծնողները մանկության տարիներին ասում՝ դանդաղ ծամիր, այդպես օգտակար է։ Ճապոնացի գիտնականների վերջերս արած հետազոտությունը դա մեկ անգամ ևս ապացուցել է։ Ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ իրոք օգտակար է աղեստամոքսային տրակտի համար, այլ նաև, որ օգնում է նիհարել։
2008-2018 թվականների ընթացքում մասնագետները միջին տարիքի 80 հազար մարդու են հետազոտել։ Բժիշկներն ուսումնասիրել են ոչ միայն բժշկական տվյալները, այլև հաշվի են առել ուտելու վրա ծախսած ժամանակը:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մեծ մասը սնունդը շատ արագ են կուլ տալիս։ Գեր մարդկանց 45%-ն այդպիսիք են եղել։ Նրանց շրջանում, ովքեր նախընտրում են դանդաղ ծամելը, ճարպակալում 21%-ի մոտ է եղել։
Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ուղեղի ռեցեպտորները, որոնք պատասխանատու են հագենալու համար, արագ կուլ տալու դեպքում պարզապես չեն հասցնում «աշխատել»։ Եվ կուշտ մարդը պարզապես չի հասցնում հասկանալ, որ արդեն բավական է։ Հենց այստեղից էլ սկսվում են շատակերությունն ու ավելորդ կիլոգրամները։
Նյութի աղբյուրը՝ 1in.am