Ձյուն, անձրև, քամի և օդի ջերմաստիճանի նվազում… երբ եղանակը կուրախացնի

Մարտի 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Հայաստանում և Արցախում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 21-23-ը նույնքան կբարձրանա:
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում՝

Մարտի 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը մայրաքաղաքում

Понравилась статья? Поделиться с друзьями: