Ձեր տապակներին նոր տեսք հաղորդելու ամենապարզ և մատչելի հնարքը

Հավանաբար, ինչպես ես, այնպես էլ Դուք սիրում եք Ինտերնետում անընդհատ գտնել տարբեր հնարքներ, որոնք օգնում են պարզեցնել կյանքը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բնակարանի մաքրմանը: Եթե ​​Դուք սիրում եք եփել, ուրեմն շատ ժամանակ եք անցկացնում խոհանոցում: Խոհարարությունն, իհարկե, հաճելի արվեստ է, բայց այն ներառում է կեղտոտ ափսեներ, կաթսաներ և տապակներ:

Ստացվում է, որ խոհանոցային ապրանքների կեղտոտ մակերեսը մաքրելու միջոց գտնելու համար լուծումը պետք է փնտրել ոչ թե խոհանոցում, այլ լոգարանում: Ինչի՞ մասին է խոսքը: Չորանոցների մասին: Մեր ընկերները գտել են տապակները մաքրելու իսկապես կատարյալ միջոց՝ առանց ջանք գործադրելու: Մեթոդը ոչ միայն պարզ է, այլև մատչելի:

 

Այս հնարքն օգտագործելու համար պարզապես հետևեք այս պարզ հրահանգներին: Կեղտոտ կաթսայի մեջտեղում դրեք չորացման թերթիկ: Այո, չորացման թերթիկ կամ, ինչպես այլ կերպ ենք ասում, չոր անձեռոցիկներ: Այժմ լցրեք այն տաք ջրով: Ջուրը լցրեք կաթսայի մեջտեղի հատվածից, որպեսզի անձեռոցիկը լիովին թացանա:

Այժմ բավականաչափ լվացող միջոց լցրեք տապակի վրա և համոզվեք, որ ծածկել եք ամբողջ մակերեսը: Այս բոլոր քայլերն ավարտելուց հետո սկսեք անձեռոցիկը քսել տապակի վրա: Օգտագործեք այն այնպես, կարծես դա սովորական սպունգ լինի։

Այսքանից հետո պետք չէ օճառի զանգվածը լվանաք սպասքից: Պարզապես սպասեք մոտ մեկ ժամ, ապա անցեք հաջորդ քայլին: Մեկ ժամ հետո պարզապես վերցրեք սպունգ և լվացող միձոց ու լվացեք ամբողջ տապակը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: