Հրաշալի առակ այն մասին, թե ինչպես չսխալվենք մարդկանց հարցում

Ե՞րբ ես վերջապես կդադարեմ սխալվել մարդկանց հարցում. հաճախ հարց ենք տալիս մենք ինքներս մեզ։ Կյանքը մեզ սովորեցնում է, որ միամտությունն ու անկեղծությունը միևնույն բանը չեն։ Արդյո՞ք կարելի է սովորել ճանաչել մարդկանց։

Այդ մասին մի հին և իմաստուն առակ կա, որը այսօր ներկայացնում է EnterTrain-ը։ Այն կպատասխանի ձեր հարցին։

Մի անգամ աշակերտը հարցնում է իմաստուն ծերունուն. «Հուշիր ինձ, ինչպես սովորեմ ճանաչել մարդկանց, ինչպե՞ս հասկանամ՝ ում է կարելի վստահել, ումից՝ զգուշանալ»։

«Ես քեզ սկզբում կպատմեմ, թե ումից է պետք կյանքում զգուշանալ»,– պատասխանում է ծերունին։ «Զգուշացիր այն մարդուց, որը շատ խոնարհ տեսք ունի։ Երբ ինչ–որ մեկը խոնարհվում է քո առաջ, գրկում և ցուցադրում է իր արտասովոր համակրանքը քո նկատմամբ. այ այս մարդուց զգուշացիր առաջին հերթին»։

«Ինչո՞ւ, իմաստուն, ես քեզ չեմ հասկանում»,– հարցնում է զարմացած աշակերտը։

«Որովհետև այս մարդն առաջինը մեջքդ դանակ կխրի»,– տխուր պատասխանում է ծերունին։

«Իսկ ո՞ւմ է կարելի այդ դեպքում վստահել»,– կրկին հարցնում է աշակերտը։

«Վստահիր նրանց, ովքեր իրենց պարզ ու բնական են պահում։ Ով ճիշտն ասում է երեսիդ, ինչպիսին էլ որ այն լինի։ Նման մարդիկ քեզ թիկունք կլինեն նեղ պահին և երբեք չեն դավաճանի։ Իրական խոնարհումը երբեք նկատելի չի լինում, այդ պատճառով էլ այն գտնելը հեշտ չէ, բայց երբ այն ձեռք ես բերում, այն այլևս երբեք քեզ չի դավաճանում»,– պատասխանում է ծերունին։

Աշակերտը շնորհակալություն է հայտնում ծերուկին և ողջ կյանքում հետևում նրա իմաստուն խորհրդին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Понравилась статья? Поделиться с друзьями: