Հուսով եմ այս տեսանյութը ևս կտարածվի այնպես արագ, ինչպես տարածվեց երեկվա մեղմ ասած ապատեղեկատվությունը

Հովիկ Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հուսով եմ այս տեսանյութը ևս կտարածվի այնպես արագ, ինչպես տարածվեց երեկվա մեղմ ասած ապատեղեկատվությունը:

Տեսանյութը արվել է երեկ ժամը 23:00-ին, այն կեղծ լուրերին ի պատասխան թե իբր մեզ ոչ՛ ոք գումար չի տվել, ոչ՛ մեկից գումար չենք ստացել:

Մենք երեկ Արտուշ պապիկի հայտնի տեսանյութից հետո ստացել ենք մոտ 4000 հատ նամակ և մեզ հարցնում են դուք արդյոք՞ օգնել էք թե ոչ, ինչպես հիշում էք տեսանյութում ասվում է որ մեզ ոչ ոք գումար չի տվել….

Եվ իմ թիմը որոշեց այցելել պապիկի բնակարան և հերքում պահանջել…

Թե որքան ենք օգնել և շարունակում ենք օգնել, թե որքան անքուն գիշերներ ենք անցկացրել թող տեսնի Աստված և դա չենք արել որ որևէ մեկը շնորհակալություն հայտնի մեզանից, բայց միևնույն ժամանակ որևէ մեկին թույլ չենք տալու մեր անվան հետ խաղա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: