Հոր խնդրանքով Ալինան ամուսնացավ այն տղամարդու հետ, ում չէր սիրում

Ինչպես ցանկացած աղջկա, Ալինայի հայրն էլ նրա համար ամեն ինչ էր:Աղջիկը պաշտում էր նրան։ Երբ հայրը վերադառնւմ էր աշխատանքից, նա վազքով նետվում էր հոր գիրկը: Տարիներ անցան, նրա հայրը հեղինակություն դարձավ իր համար: Ալինան մեծացավ և սիրահարվեց մի տղայի, ով իր հոր ընկերոջ որդին էր: Հայկը հոյակապ տղա էր, նա արդեն աշխատում էր, մինչ Ալինան պարզապես սովորում էր գեղարվեստի քոլեջում: Հայրը ամեն կերպ աջակցում էր նրանց հարաբերություններին:

Մեկ տարի անց Ալինան Հայկին բռնացրեց մեկ ուրիշ աղջկա հետ: Նա խզեց հարաբերությունները Հայկի հետ: Հայրը վրդովված է և որոշեց խոսել տղայի հետ:

-Այո, մենք պարզապես համբուրվեցինք, անկեղծ ասած, ես ահավոր ամաչում եմ այս հիմարության պատճառով և վախենում եմ, որ կկորցնլ Ալինային, — ասաց տղան:

-Ես քեզ հասկացա: Ես կխոսեմ աղջկաս հետ: Ուղղակի հիշիր, որ եթե այս ամենը կրկնվի, քեզ հետ այդ ժամանակ այլ կերպ կխոսեմ:

Հայրը զանգահարեց Ալինային և փորձեց համոզել նրան, ասաց որ դա նորմալ է և որ կյանքում լինում են նման դեպքեր: Պետք է տղային ևս մեկ հնարավորություն տրվի:

-Սա դավաճանություն է, հայրիկ: Ինչի՞ մասին պետք է ես մտածեմ:

Աղջկիը կտրականապես հրաժարվեց ներել Հայկին: Հայկը պարբերաբար գալիս էր նրա մոտ ծաղիկներով, իսկ Ալինան նրան դուրս էր հանում տանից: Հայկը հասկանում էր, որ սայթաքել էր: Բայց նա ավելի ընկճված էր այն փաստից, որ իրեն բռնեցրել են, այլ ոչ թե այն, որ նա վատ արարք էր գործել:

Այդ ժամանակահատվածում վերադարձավ Ալինայի եղբայրը: Նա սովորում էր արտասահմանում և եկել էր իր ընկերոջ հետ: Ընկերոջ անունը Քրիս էր: Ալինան օրերից մի օր հերթական անգամ շքեղ ծաղկեփնջով դուրս հանեց տնից Հայկին, և այնքան նեղված էր, որ Քրիսին պատմեց իր պատմությունը:

-Գժվել ես: Դավաճաններին չի կարելի ներել: Դա իմաստ չունի, թեկուզ միայն այն պատճառով, որ այլևս վստահություն չի լինի: Սա էապես մեռած հարաբերություն է: Ես էլ Ֆրանսիայում ունեի սիրած աղջիկ, որը նույնպես դավաճանել է ինձ, իսկ ես չեմ ներել նրան:

Ալինան ու Քրիսը զրույցի բռնվեցին և շուտով նրանք սկսեցին միասին գնալ զբոսանքի: Առաջին համբույր, քնքշություն: Աղջիկը սիրահարվեց, տղան՝ նույնպես։ Նրանք թաքցնում էին հարաբերությունները, բայց Ալինայի եղբայրն, իհարկե, գուշակում է ամեն ինչ:

Շուտով Քրիսը ստիպված էր վերադառնալ Ֆրանսիա, բայց նրա մեկնելու օրը Ալինայի հոր հետ դժբախտություն պատահեց: Եվ վիճակն այնքան վատ էր, որ նրան մնացել էր ապրելու ընդամենը մի քանի օր։ Մի օր նա կանչեց աղջկան հիվանդասենյակ և ասաց․

-Աղջիկս, ես ուզում եմ, որ դու և Հայկը միասին լինենք: Ես ճանաչում եմ նրա հորը և նա հայտնի մարդ է և երբեք չի խաբել իր կնոջը: Կարծում եմ, Հայկը պարզապես սայթաքել է: Դուք այնքան շատ եք սիրել միմյանց: Խոստացիր ինձ, որ նրան հնարավորություն կտաս:

Արցունքների մեջ Ալինան խոստացավ: Հայրը երեկոյան մահացավ: Ցավի մեջ նա զանգահարեց Քրիսին և ասաց, որ այլևս չվերադառնա իր մոտ, որ նա սիրում է Հայկին և վերջ: Նրա կամքը օրենք է Քրիսի համար: Նա այնքան ցավ ունի, որ այլ կերպ չէր կարող: Իսկ հայրը, նա պարզապես չգիտեր, որ իր դուստրն արդեն սիրահարված է մեկ ուրիշին և եթե ​​նա իմանար դրա մասին, հավանաբար նման բան չէր խնդրի:

Եվ այսպես, Ալինան ու Հայկը միասին են: Նա նուրբ է և սիրում է աղջկան, բայց Ալինան սառն է և դժբախտ: Նրան դա չի հետաքրքրում: Հայկն ցանկանում է շատ երեխաներ: Բայց Ալինան գաղտնի հաբեր է խմում, քանի որ երեխա չի ուզում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: