Հոգնե՞լ եք լոգարանի սալիկների արանքների անմաքուր տեսքից. Փորձեք այս միջոցը

Որքան հաճախ է այդ խնդիրը փչացնում մաքուր լոգասենյակի ամբողջ տեսքը: Եթե դու արդեն հույս չունեք, որ կհաջողվի այդ կեղտոտ բծերից ազատվել, ապա առաջարկում ենք դիմել այս փորձված եղանակին:

Սա ավելի հուսալի միջոց է, որը հաստատ կօգնի: Վերցրեք մի բաժակ տաք ջուր: Լցրեք այն անպետք բանկայի մեջ, ավելացրեք 2.5 ճաշի գդալ խմորի սոդա եւ 1 ճաշի գդալ լվացքի փոշի: Խառնեք այս ամենը հին ատամի խոզանակով:

Արդյունքում առաջացած մածուկը, հենց նույն ատամի խոզանակով սկսեք քսել միջսալիկային կարերին: Գերազանց արդյունքն անմիջապես կտեսնեք: Եթե սալիկների արանքներում բորբոսը շատ է, ապա կարելի է վերցնել կալցինացված սոդա: Ամեն դեպքում, դուք կկարողանաք դադարեցնել բորբոսի հետագա աճը եւ այսուհետ անհրաժեշտություն չի լինի ծախսել այնքան շատ էներգիա եւ քիմիական միջոցներ լոգարանի սալիկների մաքրությունն ապահովելու համար:

sportarmenia.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: