Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ նորից կորոնավիրուս է հայտնաբերվել

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ նորից կորոնավիրուս է հայտնաբերվել

Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Բացառված չէ, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել: Արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել:

Նախարարի խոսքով՝ այս պացիենտների մոտ դուրս գրումից մոտ 2 շաբաթ անց նորից կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն հիվանդության ախտանիշները նրանց մոտ բացակայում են եւ ինքնազգացողությունը լավ է։ “Փորձնական” թեստավորվել է մոտ 50 բուժված քաղաքացի։

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է:
Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում», – ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները:

Понравилась статья? Поделиться с друзьями: