
Երեխա որդեգրելը շատ մեծ պատասխանատվություն է, իսկ հաշմանդամ երեխա որդեգրելը՝ հերոսություն: Չէ՞ որ ոչ բոլորը կգնան նման քայլի:

Այս ընտանիքում մեծանում էին երկու տղա երեխա և ամուսինները երազում էին աղջիկ երեխա որեգրելու մասին: Բայց տեսնելով այս փոքրիկ Ռայանին նրանք չկարողացան անտարբեր մնալ և որոշեցին որդեգրել նաև նրան:

Ռայանը սաստիկ հյուծված վիճակում էր, նրան տեսնելով նրա ապագա մայրիկը շոկի մեջ ընկավ և հասկացավ, որ այս երեխան մայրական հոգատարության ու ջերմության շատ կարիք ունի:
Սարսափելի էր տեսնել 7-ամյա երեխային նման վիճակում:

Ռայանը կշռում էր 4 կիլոգրամից պակաս և նրա ողջ մնալը հարցական էր: Նա նաև չէր կարողանում սովորական ճանապարհով սնվել և նրան սկսեցի կերակրել ձողիկի օգնությամբ:
Նրան բուժող բժիշկները չէին կարողանում երեխային մոտենալ առանց արցունքների: Բուժման և հոգատար ծնողների շնորհիվ Ռայանը սկսեց կազդուրվել:
Այսօր ժպիտը չի պակասում Ռայանի դեմքից և նա իրեն երջանիկ է զգում:

Աստված պահպանի նրան ու օրհնի այդպիսի բարի մարդկանց, ում շնորհիվ փրկվեց ևս մեկ երեխայի կյանք:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն