Խոհանոցի ծորակը շատ արագ է կեղտոտվում: Հաճախ ամանները լվանալու ժամանակ մաքրող նյութերը, տարբեր յուղոտ հեղուկներ կամ փրփուրը հայտնվում են ծորակի վրա:
Այսօր ես կխոսեմ այն մասին, թե ինչպես կարելի է մաքրել Ձեր ծորակը բնական արտադրանքներով, այլ ոչ թե քիմիայով։

Դրա համար անհրաժեշտ է․
- 1 վարունգ,
- 1 կիտրոն։
Վերցրեք վարունգը և կտրեք այն մեջտեղից։

Նորից կտրեք այս անգամ երկայնքով:

Հետո վարունգի մի կտորը քսում եմ ծորակին։

Իսկ կիտրոնը շատ լավ հաղթահարում է ժանգը: Այն նույնպես կիսեք մեջտեղից և քսեք այն հատվածներին, որտեղ կա ժանգ:

Իսկ եթե ժանգ ընդհանրապես չկա, ապա կիտրոնի կարիք չի լինի: Վարունգի քառորդ մասը պետք է բավարար լինի: Այս եղանակով Դուք կիսով չափ կկրճատեք ծախսերը:

Հիմա իմ խոհանոցի ծորակը այնքան մաքուր է, կարծես նոր գնված լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն