Հետո, եթե, Աստված չանի, լինեն տասնյակ հազարավոր վարակվածներ ու հազարավոր զոհեր, գիտե՞ք՝ մարդիկ չե՛ն ասելու. «Դե, մենք անկարգապահ էինք»

«Սիրելի՛ իշխանություններ, տեսնում եք՝ վերջին օրերին քաղաքում համարյա սովորական երթևեկություն է, մարդկանց համարյա սովորական շարժ (բացի հանրային տրանսպորտից):

Սա կարող է ի չիք դարձնել համաճարակը կառավարելի պահելու ջանքերը:

Հետո, եթե, Աստված չանի, լինեն տասնյակ հազարավոր վարակվածներ ու հազարավոր զոհեր, գիտե՞ք՝ մարդիկ չե՛ն ասելու. «Դե, մենք անկարգապահ էինք», այլ ասելու են. «Իշխանությունները չե՛ն ապահովել ընդունված սահմանափակումների պատշաճ կիրառությունը»:

Եվ, լայն իմասով, չեն սխալվելու: Որովհետև իր իսկ սահմանած պահանջների կատարումն ապահովելը հենց իշխանությա՛ն պարտականությունն է:

Եթե այսպիսի կարևոր հարցում շատ բան թողնվում է քաղաքացիների բարձր պատասխանատվությանը և քաղաքացիական գիտակցությանը, ապա իշխանությունը, թույլ տվեք ասել, շատ վտանգավոր սխալ է գործում:

Եթե մի մասը նստած է տանը, պահպանում է կարանտինի պահանջները, փորձում է հնարավորինս նվազեցնել իր և իր խոցելի հարազատների վարակվելու ռիսկը, իսկ մյուս մասը՝ ոչ, ապա առաջինների ջանքերն էլ են իզուր այսպիսի իրավիճակում:

Իզուր են, քանի որ վաղը-մյուս օրը, ասենք՝ խանութներում կամ տրանսպորտում, մենք էլ հանգիստ վարակվելու ենք մեր այն համաքաղաքացիներից, որոնք չեն պահպանում սահմանված պահանջները:

Ու այդպես ակամայից մեծացնելու ենք առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը, դժվարացնելու ենք հիվանդներին պատշաճ բուժօգնության օպերատիվ տրամադրումը, և վտանգելու ենք թե մեր, թե ուրիշների կյանքը:

Եկեք պարտադրեք, հա՞, ձեր իսկ սահմանած կանոնների պահպանումը բոլորի կողմից: Հնարավո՞ր է, թե ոչ»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: