Լոգարանի և ջրամատակարարուման սարքերի մաքրումը շատ դժվար խնդիր է յուրաքանչյուր ժամանակակից տնային տնտեսուհու համար։
Ստորև ներկայացվում է հետաքրքիր միջոցի բաղադրատոմս, որը կօգնի լուծել նմանատիպ խնդիրները շատ հեշտությամբ։
Անհրաժեշտ է.
- 60մլ պատրաստի կիտրոնի հյութ,
- Կես թեյի գդալ խմորի սոդա,
- Կես բաժակ 6% քացախ,
- Ձեր սիրելի հոտավետ յուղից 20 կաթիլ ՝ հաճելի բույրով,
- Սովորական ջրածնի պերօքսիդ։

Պատրաստումը.
Խմորի սոդան հարմար տարրայի մեջ խառնեք թարմ կիտրոնի հյութի հետ։
Քացախն առանձին խառնեք ոչ մեծ քանակությամբ ջրածնի պերոքսիդի հետ։
Պատրաստված զանգվածից մեկ կաթիլ լցրեք կիտրոնի և սոդայի լուծույթի մեջ։
Որից հետո ավելացրեք Ձեզ հաճելի որևէ բուրավետ յուղ։

Այս խառնուրդից փոքր գնդակներ պատրաստեք և դրեք փայլաթիթեղի վրա` առնվազն 4 ժամով կամ մեկ գիշերով, որպեսզի այն չորանա։
Նորմալ չորացումից հետո դրանք տեղադրեք ապակե բանկայի մեջ և անհրաժեշտության դեպքում ամեն շաբաթ օգտագործեք սանտեխնիկայի մաքրման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն