Հենոյի փոխանցումից Յուրան գոլ խփի, ու վերջինս ցնծալով գա ու գրկի Հենոյին. ու դա եղավ

Հայաստան-Մակեդոնիա խաղի հետ կապված մեկ ու կարևոր սպասելիք ունեի. Հենոյի փոխանցումից Յուրան գոլ խփի, ու վերջինս ցնծալով գա ու գրկի Հենոյին: Ես մեր հավաքականի վերածնունդը և նոր հաղթանակների սկիզբը այդպես էի (եմ) պատկերացնում: Ես գիտեի (եմ), որ դա փոխելու է շատ բան:

Ու դա եղավ: Ու արդյունքը արդեն խաղի շարունակության մեջ էլ երևաց. նկատի ունեմ ոչ միայն խաղի ընթացքը: Հենոյի ու Յուրայի անկեղծ գրկախառնությունը ինձ համար այս խաղի ամենակարևոր արդյունքն է:

Վստահ եմ, որ այսուհետ մեր հավաքականի մասնակցությամբ միմիայն հրաշալի հանդիպումներ են սպասվում: Մանավանդ որ՝ էն գլխից հավատացել եմ, որ Արմեն Գյուլբուդաղյանցը զիլ մարզիչ է: Առա՛ջ, այսուհետ միմիայն հաղթանակներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: